Այն դեպքում ,երբ Մասուդ Բարզանին պնդում է անջատականության վրա, իրաքյան խմբերի միջև միասնականությունն ամրապնդվում է:
Իրաքի Քուրդստանի տարածքի նախագահ Մասուդ Բարզանին «Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի» կողմից իր ղեկավարած տարածքի անջատման հանրաքվեի դեմ ուղղված սպառնալիքներին դիմակայելու պատրվակով «Փեշմերգա» ուժեր և ՔԲԿ-ի զինվորականներ է գործուղել Իրաքի հյուսիսային Քերքուք նահանգ: Սույն թվականի հունիսի 7-ին Մասուդ Բարզանին հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Իրաքից Քուրդստանի տարածքի անկախության հանրաքվեն: Ընդամենը 11 օր է մնացել այդ օրվան: Բարզանին շարունակում է պնդել հանրաքվեի անցկացման վրա: Իրաքի կառավարության և խմբերի վերաբերմունքը վկայում է այն մասին, որ Քուրդստանի Իրաքից անջատվելը բարի ավարտ չի կարող ունենալ այդ տարածքի համար, քանզի այդ որոշումը ավելի է միավորել իրաքյան խմբերին: Խմբերից բացի, բազմաթիվ կառույցներ ու քաղաքական գործիչներ դեմ են հանդես եկել Քուրդստանի անջատման հանրաքվեին: Իրաքի խորհրդարանը, Իսլամական բարձրագույն ժողովը, Սալահեդդին նահանգապետարանի խորհուրդը և այդ երկրի խորհրդարանում աշիրեթների խմբակցությունն անցած երկու օրերի ընթացքում մի հաղորդագրություն հրապարակելով ոչ միայն կտրուկ դեմ են արտահայտվել անջատման հանրաքվեին, այլև այն «նոր սադրիչ քայլ» են որակել, որը նույնիսկ ծանր հարված կլինի հենց Իրաքի Քուրդստանի համար: Իրաքի ազգային կառույցների ու խմբերի միավորման դիմաց, Մասուդ Բարզանին հակառակ ուղղությամբ է քայլ վերցնում: Նա Քուրդստանի բանվորական կուսակցության զինվորականներին ու Փեշմերգա ուժերին Քերքուք նահանգ գործուղելով, Քուրդստանի անջատման հանրաքվեին ռազմական բնույթ է տվել: Բարզանիի այդ քայլն արժանացել է Իրաքի Բադր կազմակերպության և որոշ քաղաքական գործիչների հակազդեցությանը: Նրանք դա համարել են «ռազմական լարվածություն առաջացնող քայլ», որը վատ հետևանքներ է ունենալու: Բարզանին այն դեպքում է զինծառայողներ գործուղել Քերքուք, երբ Քուրդստանի տարածքում էլ խեղդում է Իրաքից անջատման հանրաքվեի դեմ հնչող ձայները:
Այս կապակցությամբ բրիտանական Middle East թերթը հղում անելով «Ո՛չ Քուրդստանի տարածքի հանրաքվեին» արշավի հիմնադիր՝ Շասվար Աբդոլվահեդին, գրել է. «Նրա բացահայտ դիրքորոշումը պատճառ է դարձել, որ նրա դեմ ճնշում գործադրեն ու նույնիսկ նրան մահվամբ սպառնան»:
«Ալբանա» քաղաքական թերթի հոդվածագիր Համիդի Ալ Աբդոլլահը մի վերլուծական հոդված է գրել Իրաքից Քուրդստանի անջատման հանրաքվեի մասին: «Նույնիսկ եթե հանրաքվեի արդյունքում Իրաքի հյուսիսային հատվածն անջատվի, նոր կառավարության ղեկավարները կհայտնվեն անվտանգության ու տնտեսական բազում խնդիրների առջև: Քերքուք և Նինվե նահանգների հետ սահմաններում բախումներ կառաջանան: Նույնիսկ կարող է նավթի վաճառքի հարցում էլ խնդիրներ ունենան,եթե Իրանն ու Թուրքիան փորձեն խոչընդոտներ հարուցել », ասված է հոդվածում:
Ամեն դեպքոում, մոտենում է սեպտեմբերի 25-ը: Իրաքյան խմբերը միավորվել են Բարզանիի անջատական հակումների դեմ, ինչը վկայոմ է, որ «քաղաքական կամակորությունը» կարող է նոր ճգնաժամ առաջացնել Իրաքի և Քուրդստանի տարածքի միջև և նույնիսկ Իրաքի քաղաքական կառուցվածքում թուլացնել քրդերի ներկա դիրքը:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03