Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մեկ տարեկան է: Նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին այն Բաղրամյան 3 հասցեում (Հայաստանի գրողների միության շենք) իր հյուրընկալ դռները բացեց բազմաթիվ թատերասերների առջև՝ շատերի համար դառնալով սիրելի վայր: «Մեկ տարվա ընթացքում երեք պրեմիերա ենք ներկայացրել՝ «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը, ինչպես նաև երկու բեմադրություն՝ հատուկ փոքրիկ հանդիսատեսի համար («Ամանորը Նազարի տանը», «Տիկնիկների խանութ»): Խաղացել ենք 200 ներկայացում, հազարավոր հանդիսատես ենք հյուրընկալել: Մենք փոքրիկ տարածքում կարողացել ենք ստեղծել մթնոլորտ, որ հանդիսատեսին հաճելի լինի: Հոկտեմբերի 5-ին մենք կունենանք պրեմիերա, ներկայացումը 8 տարի առաջ մի քանի անգամ խաղացել ենք: Կոչվում է «Մենք ենք, մեր ստերը».սիրված ներկայացումը կցուցադրվի 8 տարի անց»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ բոլոր պայմանները ստեղծված են, որ հանդիսատեսը գոհ լինի. ձմեռը՝ տաք է, ամռանը՝ զով, թատրոնն էլ աշխատել է առանց արձակուրդի: Մշակութային հաստատությունն ունի բազմաթիվ խաղացանկային ներկայացումներ.շաբաթական ցուցադրվում է ամենաքիչը երեք ներկայացում: Ի դեպ, նախորդ տարի «Բոհեմ»-ի ներկայացումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 15-ին «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությամբ: Իսկ այս տարի սեպտեմբերի 15-ին կցուցադրվի արդեն իսկ սիրված ու լեգենդար դարձած «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը: Առաջիկայում սպասվում են բազմաթիվ անակնկալներ:

09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42