UpEVN Open Air փառատոնին կմասնակցեն Monatik-ը, Kravz-ը, հանրահայտ DJ-ներ ու երաժիշտներ Սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Հրազդան մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիի տարածքում, տեղի կունենա առաջին #UpEVN Open Air փառատոնը: Այս բացառիկ և խելահեռ իրադարձությանը ելույթ կունենան Հայաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ճանաչված DJ-ներ, երաժիշտներ, երգիչներ և այլք: 8 ժամ հայ հանրությունը հնարավորություն կստանա վայելելու որակյալ երաժշտություն՝ հագեցած հետաքրքիր լազերային շոուով: Միջոցառման հեդլայներները երկու հայտնի արտիստներն են՝ Monatik-ը և Kravz-ը: Դմիտրի Մոնատիկն ուկրաինացի երգիչ է, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, «X Ֆակտոր», «Պարում են բոլորը» և «Աստղային ռինգ» շոուների մասնակից: 2011 թ. Դմիտրի Մոնատիկը Նիկոլայ Բոյչենկոյի և «D’Arts» բալետի հետ թողարկեց «ТайУлетаю» դեբյուտային տեսահոլովակը, որը նկարահանվել էր բջջային հեռախոսով: Դրանից հետո երգեր է գրել այնպիսի հայտնի կատարողների համար, ինչպիսիք են Սվետլանա Լոբոդան, Աննա Սեդոկովան, Եվա Բուշմինան, Ալիսա Գրոսուն, Դիմա Բիլանը, Սերյոգան: 2016 թ. դարձել է ուկրաինական «Մանկական ձայնը» ծրագրի մարզիչ: Kravz-ը ռուս ռեփեր է, Presnya Family երաժշտական ապրանքանիշի հիմնադիրը: Նրա երգերը տեղ են գտել նաև ռուսական ֆիլմերում: 2016 թ. թողարկել է իր վեցերորդ սոլո ալբոմը: Նշենք, որ #UpEVN Open Air փառատոնի կազմակերպիչը Prime Production-ն է:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03