 
            Այս տարի Հայաստանում բասկետբոլային վերածնունդ է:
Հավաքականների ձևավորումից հետո հերթը ներքին առաջնությանն է: Երկարամյա դադարից հետո, հոկտեմբերին մեկնարկելու է բասկետբոլի տղամարդկանց մեծահասակների Հայաստանի կանոնավոր առաջնությունը:
Այն կոչվելու է Ա-լիգա և ընթանալու է շրջանաձև համակարգով: Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու է յոթ թիմ՝ Երևանից, մարզերից ու Արցախից.
«Հասունացել էր կանոնավոր առաջնություն ունենալու պահը: Մեր հիմնական նպատակը բասկետբոլի մասսայականացումն է: Այսօր շատ են բասկետբոլով զբաղվողները: Կարելի է ասել, որ մեր դուռը թակում են կանոնավոր առաջնությունների կազմակերպման խնդրանքով:
Այս պահին քննարկում ենք որոշ հարցեր, կապված ակումբների՝ քաղաքները ներկայացնելու հետ: Հավանական է, որ Երևանի ակումբներից մեկը ներկայացնի Վանաձորը: Սա նշանակում է, որ թիմը մասամբ տեղափոխվելու է Վանաձոր, քանի որ լիգայի համար կարևոր է նաև աշխարհագրությունը: Լիգան արել է ամեն ինչ՝ թիմերին խաղալու հնարավորություն տալու համար: Առաջնությունը ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում: Լիգան ունի հովանավոր, որը թույլ կտա կազմակերպել հանդիպումները: Աջակիցների թվում է նաև բասկետբոլի ֆեդերացիան»,- ասել է Պողոսյանը:
Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով, աստիճանաբար պետք է գալ այն վիճակին, որ տեղական ակումբները հավաքականներին կադրեր տան.
«Շատ կարևոր է, որ ակումբները կայանան ու զարգանան, ունենան մարտունակ կազմ: Նրանք կարող են նաև թիմում ընդգրկել սփյուռքի մեր հայրենակցիներին: Վերջին տարիներին ազգային հավաքականի մի շարք խաղացողներ դժվարություններ ունեն ակումբային կարիերայում:
ԱՄՆ-ում և Ռուսաստանում քիչ չեն հայ ուսանող բասկետբոլիստները, ովքեր համալսարանն ավարտելուց հետո չեն կարողանում ակումբ գտնել և ժամանակի ընթացքում թողնում են սպորտը»:
Արա Պողոսյանը նշել է, որ թիմերը խաղալու են տուն-դուրս տարբերակով, իսկ մարզադահլիճների հարցը հիմնականում լուծված է:
Հաջորդ շաբաթվա ընթացքում կհստակեցվեն ակումբների վերջնական անվանումները և խաղացանկը.
«Բավականին հետաքրքիր առաջնություն է սպասվում: Հիմնական շրջաններից հետո թիմերը խաղալու են նաև փլեյ-օֆֆ: Առաջնության հաղթողը կունենա Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ 2-5-րդ տեղերը գրաված թիմերը՝ Եվրոպայի գավաթի: Սակայն, ակումբները պետք է որոշեն՝ ցանկանու՞մ են հանդես գալ եվրագավաթներում, թե՞՝ ոչ, քանի որ իրենք են հոգալու ֆինանսական ծախսերը:
Խաղերը հիմնականում կկայանան հանգստյան օրերին: Տուրում երեք հանդիպում կանցկացվի: V-sport-ի հետ բանակցում ենք հեռարձակումներ իրականացնելու համար: Հնարավոր է նաև հեռուստատեսությամբ հեռարձակում՝ շաբաթական մեկ խաղ տարբերակով»,- ասել է Պողոսյանը:
Ֆեդերացիայի փոխնախագահը հայտնել է, որ առաջնության մեկնարկին զուգահեռ աշխատանքներ են կատարվելու, որ մարզիչներն ու մրցավարները վերապատրաստվեն:
Մասնավորապես, հոկտեմբերին և նոյեմբերին ֆեդերացիան ՖԻԲԱ-ի հետ համատեղ նախատեսում է անցկացնել մրցավարական և սեղանի աշխատակիցների սեմինար:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42