«Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ», - Եվրոպական Հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը Բրյուսելից «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում ընդգծում է՝ Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր.
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի եւ մեր համագործակցության հիմքում»:
Եվրամիության եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում: Եվրամիության ներկայացուցչի խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հեռանկարներ: Համաձայնագիրը կբացի նաեւ համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար.
«Ինչպես գիտեք, Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերն է՝ Հայաստանի առեւտրաշրջանառության 26 տոկոսը ԵՄ-ի հետ է: Հավատացած ենք, որ առեւտրի ոլորտում այս համագործակցությունը նույնպես կընդլայնվի։ Հայ արտադրողները նոր արտոնություններ կստանան Հայաստանում արտադրված ապրանքները Եվրամիություն ներկրելու համար»:
Համաձայնագիրը նաեւ նոր խթան կհանդիսանա Երեւանի եւ Բրյուսելի քաղաքական հարաբերությունների զարգացում համար: Հենց այս հեռանկարը պատճառ դարձավ 2013-ին Մոսկվայի անհանգստության համար, որի արդյունքում չորս տարի առաջ տապալվեց Հայաստան-Եվրամիություն Ասոցացման հիմնական համաձայնագրի ստորագրումը, հիշեցնում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը.
«Ռուսաստանն այն ժամանակ ի պատասխան բարձրացրել էր գազի գները, որոնք կրկին իջեցրեց Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելուց հետո, եւ սկսել էր Ադրբեջանի զինման լայնածավալ ծրագիր»:
Այս անգամ սակայն համաձայնագիրը կարծես թե կստորագրվի, նշում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով, որոշ կարեւոր հարցերում Երեւանը կարող է մերժել Մոսկվայի հորդորները, ինչպես եղավ ռուսաց լեզուն Հայաստանում երկրորդ սահմանադրական լեզու դարձնելու Ռուսաստանի ցանկությունը.
«Ինձ ուրախացրեց, որ կան պահեր, որ մերոնք կարող են ասել՝ ոչ»:
Ամեն դեպքում, Եվրամիության ներկայացուցչի խոսքով, Բրյուսելը Հայաստանից չի պահանջում կողմերի միջեւ ընտրություն կատարել.
«Մենք չենք պահանջում մեր գործընկերներից ընտրություն կատարել Եվրամիության եւ այլ գործընկերոջ միջեւ: Մենք իրոք հետաքրքրված ենք Հայաստանի պետականության ամրության եւ կայունության մեջ»:
Մայա Կոսիանչիչի խոսքով, ԵՄ-ն առաջին հերթին հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի վերացման եւ օրենքի գերիշխանության հաստատման մեջ: Այս նպատակներով 2014-ից 2016 թվականներին միայն Հայաստանին Եվրամիությունից հատկացվել է շուրջ 150 միլիոն եվրոյի դրամաշնորհներ:
amerikayidzayn.com
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03