Երևանում կցուցադրվի Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսոր Յանա Ռիխտերի «Պատերազմի հետքերը» ֆիլմը։
Ինչպես հաղորդում է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, «Պատերազմի հետքերը» ֆիլմը Studio DS, Richter Production, Nur Film Group ընկերությունների համատեղ արտադրանքն է:
Մի շարք միջազգային փառատոներին մասնակցելուց և մրցանակներ շահելուց հետո հեղինակները որոշեցին ցուցադրություն կազմակերպել Հայաստանում և Արցախում։
Ֆիլմը պատմում է Զուար և Հավսաթաղ գյուղերում ապրող մարդկանց առօրյա կյանքի և կենցաղի պատմությունը: Ծովակը գյուղի դպրոցի տնօրենն է, միաժամանակ դասավանդում է մաթեմատիկա և ֆիզիկա: Նա իր ընտանիքի հետ ապրում է Զուար գյուղում: Սայաթը պրոֆեսիոնալ պարող է, սակայն ներկա պահին նա Հավսաթաղի գյուղապետն է, որտեղ և ապրում է իր ընտանիքի հետ միասին:
Նկարահանմանը մասնակցել են արցախցիներ, ովքեր ծնվել ու մեծացել են Արցախում, ովքեր եկել ու ապրում են այնտեղ և կապել են իրենց ճակատագիրն այս հողի հետ:
Գյուղերը գտնվում են մի երկրում, որը «գոյություն չունի»:
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
Ֆիլմի հիմնական նպատակն է ցույց տալ, որ Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել և ապրել իր հողի վրա հույսով, որ քսան տարուց ավել տևող զինադադարը մի օր կվերածվի իրական խաղաղության պայմանագրի: Պատերազմը կդադարի, և աշխարհը կտեսնի, որ երկիրը գոյություն ունի:
Ֆիլմի պրոդյուսերն է Դավիթ Սաֆարյանը, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Յանա Ռիխտեր
Ֆիլմը, մասնավորապես, նկարահանվել է Ամարասում, Դադիվանքում, Գողտանիքում, Հավսաթաղում, Զուարում, Մարտունիում, Շուշիում, Մարտակերտում, Ստեփանակերտում։
Ֆիլմում հնչում է դասական և ժողովրդական երաժշտություն, ինչպես նաև կատարումներ՝ «Արցախի Ձայներ» երգչախմբի կողմից:
AMI
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42