Դեր Զորի բնակչությունը փորձում է վերադառնալ խաղաղ կյանքին: Երկար ժամանակ քաղաքը գտնվում էր ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո: Դաժան մարտերից հետո կառավարական ուժերը ազատագրեցին այն:
Քաղաքում վերականգնվում են պետական մարմինները: Անվտանգության ուժերը շարունակում են քաղաքի շրջակայքը մաքրել ԴԱԻՇ-ի զինյալներից՝ վերջնականապես հեռացնելով ահաբեկչական խմբավորմանը այս տարածքներից:
«Մեր նպատակն էր բացել ճանապարհը Պալմիրայից Դեր Զոր, և մենք դա արեցինք: Դժվար էր, սակայն սիրիական բանակը կարևոր ռազմավարական հաղթանակ տարավ»,- ասում է Դեր Զորի գործողության ղեկավար գեներալ Մոհամադ Խադուրը:
Տեղի բնակչությունը լծվել է քաղաքի ճանապարհների մաքրման աշխատանքներին: Բանակը շարունակում է քաղաքին մատակարարել սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ:
«Մենք աշխատավոր մարդիկ ենք ու երբեք չենք հոգնում: Մենք կօգնենք բանակին վերականգնել ճանապարհները»,- ասում է ճանապարհի մաքրմանը մասնակցող աշխատողներից մեկը:
Քաղաքը աստիճանաբար վերակենդանանում է: Մարդկանց դեմքին կարելի է տեսնել ժպիտ: «Ո՛չ սնունդ կար, ո՛չ էլ խմելու ջուր: Ջուրը մատակարարում էին 4-5 օրը մեկ: Երբ սիրիական բանակը վերադարձավ, նրանք մեզ բերեցին ամեն ինչ՝ ներառյալ հաց, սնունդ ու ջուր»,- ասում է Դեր Զորի բնակիչ Սամիրը:
Դեր Զորի կորուստը ևս մեկ հարված էր ԴԱԻՇ-ի դիրքերին Սիրիայում, որը աստիճանաբար կորցնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները:
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44