Այս տարի Oriflame Fashion Weekend-ը անցկացվելու է սեպտեմբերի 16-17-ին, մայրաքաղաքի պատմամշակութային նշանակության վայրերից մեկում՝ Երևանի երկաթուղային կայարանում:
14-ին Oriflame Fashion Weekend նորաձևության և գեղեցկության ամենամյա մասշտաբային ցուցադրություններին ընդառաջ կայացավ հատուկ ընդունելություն նախագծին մասնակցող դիզայներ-մոդելավորողների, նորաձևության բլոգերների, գործարար ոլորտի և ԶԼՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Oriflame Fashion Weekend նախագծի միջոցով նպատակ ունենք նպաստել հայկական նորաձևության զարգացմանը՝ աջակցելով նաև տաղանդավոր սկսնակ դիզայներներին, հնարավորություն տալ նրանց հետևել իրենց երազանքին: Արդեն 2-րդ տարին է՝ մենք սկսնակ դիզայներներին ոչ միայն տրամադրում ենք հարթակ՝ ցուցադրելու իրենց հավաքածուները հանրության լայն շրջանակներում, այլև սահմանել ենք հատուկ մրցանակ հաղթողի համար»,- միջոցառման ընթացքում նշեց «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը:
2017 թվականին Oriflame Fashion Weekend նախագիծն ընդլայնել է իր մասշատբները` միավորելով հայազգի 30 ճանաչված և սկսնակ հագուստի դիզայներ-մոդելավորողների ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաներից դուրս (ԱՄՆ, Ֆրանսիա), ովքեր իրենց նոր հավաքածուներով հանդես կգան երկօրյա ցուցադրությունների ժամանակ:
«Ինձ համար երազանքի պես մի բան էր Հայաստանում ցուցադրություն ունենալը: Այս անգամ ներկայացնում ենք 15 լուքից բաղկացած հավաքածու»,-ասում է դիզայներ-մոդելավորող, ճարտարապետ Վիգէն Տէրտէրեանը: Ամերիկահայ հայտնի դիզայները Հայաստան է ժամանել իր գործընկերոջ, «Վիգէն Տէրտէրեան» բրենդի համահիմնադիր Կյանգ Վա Կիմի հետ:
Oriflame Fashion Weekend 2017-ին նրանք ներկայացնում են հավաքածու, որն արտացոլում է կնոջը՝ թռիչքի ժամանակ: Դիզայներները ցանկանում են ոգեշնչել և ոգեշնչվել այն կանանցից, ովքեր կոտրում են այսպես կոչված «ապակե առաստաղը»: Վիգէն Տէրտէրեանն արդեն հասցրել է ծանոթանալ Oriflame Fashion Weekend-ի մյուս մասնակիցների ներկայացրած աշխատանքներին և հավանել է:
Oriflame Fashion Weekend –ի շրջանակում առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայանա Ճանաչված դիզայներ, E-Fashion Awards 2016-ի մրցանակակիր փարիզաբնակ Արմինե Օհանյանը, ով բազմիցս մասնակցել է Փարիզի և Վանկուվերի նորաձևության շաբաթներին, Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակներում անցկացվող շոուրումին:
«Հայրենի երկրում առաջին անգամ եմ ներկայացնելու իմ հավաքածուն, հույզերս կրկնակի շատ են, քանի որ մենք՝ հայերս, ավելի պահանջկոտ ենք և քննադատ: Բացի այդ, իմ առաջին քայլերը սկսել եմ այստեղից՝ ավարտելով Երևանի գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորման
բաժինը: Ինձ համար պարտավորեցնող է ներկայանալ հայ հանրությանը: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կանցնի, որովհետև մենք կազմակերպել ենք մեծ շոու»,- նշում է Արմինե Օհանյանը:
Միջոցառման սկիզբը՝ 19:30:
«Օրիֆլեյմ Հայաստան» շվեդական ապրանքանիշի պատկերացմամբ գեղեցկությունը կենսակերպ է: Հավատարիմ մնալով այս դիրքորոշմանը՝ ընկերությունը կազմակերպում է նորաձևության ամենամյա տոն:



18:02
17:43
17:39
17:38
17:21
17:02
16:52
16:34
16:16
15:56
15:40
15:30
15:19
15:04
14:44
14:14
13:52
13:33
13:06
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46