Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի կենտրոնում՝ Իսրայելյան փողոցում, Հայ-առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը գեղեցիկ ճարտարապետական լուծումներով շքեղ շենք է կառուցել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին տեղի կունենան շենքի բացման պաշտոնական արարողությունը: Եռահարկ շինությունը զբաղեցնում է մոտ 1000 քառակուսի մետր տարածք, ունի ընդարձակ բակ՝ մոտ 2 հազար քառակուսի մետր մակերեսով: Ստորև ներկայացված լուսանկարներում պատկերված շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 20 տարի առաջ, սակայն ընդհատվել են, և այս տարի նոր սկսել են մեծ թափով աշխատանքներ տանել: Տարածքում ոչ մի ցուցանակ տեղադրված չէ, թե ինչ է կառուցվում, ով է կառուցում և ում պատվերով: Մինչդեռ օրենքի պահանջ է շինարարական աշխատանք կատարելու ժամանակ տարածքում ցուցանակ փակցնել: Մեզ հայտնի դարձավ, որ կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Ալգարե» ՍՊԸ-ն: Եռահարկ շինությունը, որի մեկ հարկը ստորգետնյա է, լինելու է գեղագիտական-ուսումնական կենտրոն: Շինության ներսում կան դահլիճներ, մի ամբողջ մասնաշենք նախատեսված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Փակ դահլիճից բացի կա նաև բացօթյա դահլիճ: Շենքը նաև ապահովված է վերելակով, հարմարեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց: Ի դեպ, ուսումնական կենտրոնը տեսանելի է նաև Աթենքի փողոցից, քանի որ շինությունը հենց Հրազդանի կիրճի բարձունքին է: Արարատյան հայրապետական թեմից նորակառույց կենտրոնին հասնելու համար անհրաժեշտ է անցնել մոտ 100 մետր: Մոտավորապես՝ 1.5 միլիոն դոլար արժեցող այս շինության ներդրողներից մեկը, որոշ տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ կառուցված շինությունը «Վարպետաց տուն»-ն է: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքո գործում են հայորդած տներ, սակայն այդ կառույցը յուրահատուկ է: Կրկին նվիրված է երեխաներին, բայց առավել չափով ծառայելու է հաշմանդամ երեխաներին և նախատեսված է իրենց համար իբրև սոցիալական, մշակութային կենտրոն, որտեղ իրենք ուսանելու են տարբեր արվեստներ, արհեստներ»,- ասաց Տեր Վահրամն ու հավելեց, որ կենտրոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից կառուցապատման համար հանձնվել է «Երևան իմ սեր» ծրագրին, որն էլ՝ բարերարությամբ Հայկ և Էլզա Թիթիզյանների՝ կառուցել է այդ շինությունը: Հարցին, թե որքա՞ն է կազմում նվիրատվության չափը, Տեր Վահրամը պատասխանեց. «Նվիրատվության չափը չենք կարող իմանալ, ես անձամբ չեմ կարող ասել, որովհետև տեղեկատվությանը չեմ տիրապետում: Ծրագիրն իրականացվել է «Երևան իմ սեր» ծրագրի կողմից, որի մասին վստահ եմ տեղեկություն ունեք, եթե իրենք նպատակահարմար գտնեն, իրենք պետք է բարձրաձայնեն նվիրատվության չափը»: Դիտարկմանը, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն էլ է ներդրումներ կատարել այս ծրագրի իրականացման համար, Տեր Վահրամը արձագանքեց, որ Արմեն Սարգսյանն առնչվում է նաև «Երևան իմ սեր» ծրագրին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/09/16/1077488/
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
15:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15