Կենդանասերներն ահազանգում են՝ տեստավորման անվան տակ Հայաստանում կազմակերպվում են դաժան շնամարտեր, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության անդամները, ովքեր ասուլիսի էին եկել արյունլվա շների սահմռկեցուցիչ լուսանկարներով և այլ փաստերով:
ՀԿ-ի նախագահ Օվսաննա Հովսեփյանը նշեց, որ շնամարտերն արգելվում են Երևանի քաղաքապետարանի՝ ընտանեկան կենդանիներ պահելու մասին կարգով, և նախատեսվում են տուգանքներ, սակայն իրականությունն այլ է:
«Սակայն մի անգամ Քանաքեռավանում կազմակերպված շնամարտի առիթով դիմել ենք ոստիկանություն և ստացել պատասխան, որ դրանով զբաղվում է ինչ-որ ՀԿ, որը անունը պատասխանի մեջ չի նշվել, բայց նշվել է տնօրենի անունը՝ Մուշեղ Միրիջանյան, և դա, ըստ իրենց, կանոնադրության տեստավորում է, ոչ թե շնամարտ:
Այսինքն՝ ստացվում է, որ միշտ էլ կարելի է օրենքից խուսափելու ինչ-որ եզրեր գտնել, սպանդը կոչել վնասազերծում, կռիվը կոչել տեստավորում և անել՝ ինչ սրտերն ուզի: Սակայն, եթե կենդանին վնասվում է, նրա վրա կան արյան հետքեր, դա արդեն չի կարող համարվել տեստավորում»,-հայտարարեց կենդանասերը:
Նրա խոսքով՝ այս պայմաններում օրենքը պետք է խստացվի, և բոլոր երկրներում, որտեղ կենդանիների պաշտպանությունը պատշաճ մակարդակի է, նման մարտերը ոչ միայն արգելված են, այլև շատ խիստ քրեական պատիժ է սահմանվում:
«Դինգո» թիմի անդամները նման օրենքի նախագծի մշակման համար այս պահին աշխատում են «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
ՀԿ կոորդինատոր Գոհար Մանուշակյանն էլ նկատեց, որ թեպետ վստահ են, որ «Պիտբուլ» ցեղատեսակի շները շնամարտերի համար են ստեղծված, դա այդպես չէ, և նա նշեց, որ սխալ են այն մեկնաբանությունները, թե շնամարտերն անհրաժեշտ են կենդանիների միջից ագրեսիան հանելու համար: Մինչդեռ, ըստ կենդանասերի՝ ագրեսիան կենդանու մեջ առաջանում է հենց առաջին շնամարտից հետո:
«Եվ ուղղակի, Հայաստանում սա արդեն ոչ միայն հաճույք է, շնամարտերը բավականին լուրջ բիզնես է, որովհետև դա անվճար չի արվում: Շատ մեծ խաղադրույքներ կան և այլն: Այսինքն՝ մի խումբ տղամարդկանց ինքնահաստատումից շատ լուրջ բիզնես է սա»,-ամփոփեց կենդանասերը:
10:56
10:15
09:02
17:24
13:52
11:55
11:13
17:03
16:42
16:23
16:09
14:32
11:47
10:46
09:03
18:33
16:06
14:22
16:22
15:14
13:17
12:55
22:56
19:06
14:35
14:16
13:49
09:23
09:03
13:48
13:15
13:00
12:17
17:40
16:55
14:17
13:49
12:02
09:46
13:07
23:54
23:49
11:17
10:52
20:20
18:38
16:05
15:04
14:28
16:22
| Вс | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
16:17
10:00
12:58
15:39
09:49
13:25
14:04
12:51
15:28
12:39
13:24
13:02
12:39
15:08
11:15
14:33
12:26
11:23
13:25
15:19
14:27
15:16
12:13
15:14
14:44
13:25
11:06
13:12
11:13
14:15
11:26
09:35
11:41
10:37
10:55
12:28
12:13
12:51
11:35
10:45
16:51
10:21
14:27
12:37
11:23
13:03
10:47
13:03
13:15
14:58