ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ ներկայացված փաթեթով երեք հիմնական փոփոխություններ են նախատեսվում:
«Առաջին և ամենակարևորը, որի պատճառով հրատապությունը ֆիքսել է, դա օրենքի փոփոխության արդյունքնում անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատանքներում այսուհետև վերանում է կնիքի պահանջը: Այսինքն՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնք տրամադրում է Անշարժ գույքի պետական ռեգիստրը, դրանք են՝ սեփականության վկայականները, միասնական տեղեկանքները և այլ տեղեկատվության տեսակները, դրանց իսկությունը հաստատվելու է ոչ թե կնիքով, այլ առցանց տարբերակով: Այսինքն՝ յուրաքանչյուր փաստաթուղթ գեներացնելու է կոդ, այդ կոդով քաղաքացին և ցանկացած անձ կարող է մեր կայքի էլեկտրոնային բլոկում՝ e-cadastre-ում ճշտել դրա իսկությունը և օգտագործել»,-ասաց նա:
Սարհատ Պետրոսյանը նշեց, որ սա շոշափելի փոփոխություն է քաղաքացիներ կյանքի հեշտացման մասով, որ որդեգրել է կառավարությունը: «Փաստորեն, Կադաստրի կոմիտե բոլոր երկու այցերը փոխարինվելու են մեկով, և եթե անշարժ գույքի գրանցման խնդիր չի առաջանում, այլ տեղեկատվության հարցում է, ընդհանրապես անհարժեշտություն չկա այցելել Կադաստրի կոմիտե: Այլ կերպ ասած՝ կարող են ստանալ բոլոր ծառայությունները, բացառությամբ գույքի գրանցման և օտարման դեպքերի»,-ասաց նա:
Երկրորդ փոփոխությունն, ըստ նրա, այն է, որ այն անձինք, ովքեր ունեն հին նմուշի վկայականներ, այսինքն՝ բացովի և բազմաէջ վկայականներ, նրանց չէր տրամադրվում նոր տիպի վկայական: «Հիմա արդեն բոլորին տրվելու է նոր առցանց վկայական, և կամաց-կամաց հանվելու են հին նմուշի վկայականները»,-ասաց նա:
Երրորդ փոփոխությունն այն է, որ մարմնի անվանումից հանվում է «անշարժ գույք» բառը և փոփոխության ընդունվելուց հետո կոչվելու է Կադաստրի կոմիտե:
Պետրոսյանը նշեց, որ այս երկու փոփոխության արդյունքում Կադաստրի կոմիտեի գրասենյակների ծանրաբեռնվածությունը կանխատեսում են մոտ 50 տոկոսով կրճատել:
«Եթե թվային պատկերը ներկայացնեմ՝ մենք տարեկան մոտ 700 մլն դրամ ծախսում ենք գրասենյակների համար, որոնց «ֆրոնտ օֆիս» ենք ասում, և երկարժամկետ կտրվածքով շոշափելի խնայողություններ ենք ունենում այդ ուղղությամբ»,-ասաց նա:
10:49
10:02
22:28
22:22
20:06
14:03
11:09
10:27
10:05
13:26
12:41
11:58
10:45
10:35
10:02
11:23
10:02
15:19
15:05
13:37
13:07
12:48
12:13
11:35
11:05
10:26
15:21
15:02
12:44
12:02
10:55
09:03
14:59
14:57
18:34
11:18
10:12
09:56
13:56
13:35
12:57
12:18
12:11
09:08
18:04
17:03
15:36
13:22
11:03
10:14
| Вс | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
16:17
10:00
12:58
15:39
09:49
13:25
14:04
12:51
15:28
12:39
13:24
13:02
12:39
15:08
11:15
14:33
12:26
11:23
13:25
15:19
14:27
15:16
12:13
15:14
14:44
13:25
11:06
13:12
11:13
14:15
11:26
09:35
11:41
10:37
10:55
12:28
12:13
12:51
11:35
10:45
16:51
10:21
14:27
12:37
11:23
13:03
10:47
13:03
13:15
14:58