Slaq.am - Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի 2015թ. զեկույցի համաձայն` Հայաստանը աշխարհի երրորդ ռազմականացված երկիրն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս 2015»ի, աշխարհի ամենառազմականավցած երկիրն Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը: Երրորդ ամենառազմականացված երկիրը Հայաստանն է, որին ինդեքսի տասնյակում հաջորդում են Հորդանանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Կիպրոսը, Ադրբեջանը, Քուվեյթը և Հունաստանը: Զեկույցում նշվում է, որ ինդեքսի առաջին տասնյակում հայտնված երկրներում ռազմական ոլորտի ծախսերը խստորեն կանոնակարգված են և կարևորվում են՝ ի տարբերություն այլ ոլորտների: Ինդեքսն արտացոլում է երկրում ռազմական համակարգի կարևորությունն ու կշիռը: Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնն աշխարհի 152 երկրների դասակարգել է մի քանի չափանիշներով, որոնք են երկրի ռազմական ոլորտի ծախսերի և անձնակազմի կամ ընդհանուր քաղաքացիական ոլորտի ծախսերի և անձնակազմի համեմատությունները, զորքերի, ծանր սպառազինության ու բնակչության քանակի հարաբերությունը: Նշվում է, որ 2015թ. Հայաստանի ՀՆԱի 5.8 տոկոսն ուղղվել է ռազմական ծախսերին: Ադրբեջանի դեպքում էլ երկրի ՀՆԱի 5.8 տոկոսն ուղղվել է ռազմական ծախսերին, սակայն Հայաստանն առաջ է 1000 բնակչի հաշվով զինվորականների թվով: Չինաստանը և ԱՄՆն, որոնք ռազմական ծախսերի առումով համաշխարհային առաջնորդներ են համարվում, տասնյակում տեղ չեն գտել, քանի որ տասնյակում տեղ գտած երկրների հետ ՀՆԱում ռազմական ծախսերին հատկացվող միջոցների, ինչպես նաև 1000 բնակչին բաժին ընկնող զինվորականների թվի համեմատությունը բոլորովին այլ արդյունք է ցույց տալիս: Այնուամենայնիվ, այդ երկրները շարունակում են իրենց զինված ուժերը զարգացնելու և արդիականացնելու միտումը: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ամենառազմականացված տարածաշրջաններին: Նշվում է, որ ամենառազմականացվածը Մերձավոր Արևելքն է: Սա կապված է նրա հետ, որ տարածաշրջանում շարունակվում են մի շարք հակամարտություններ՝ իսրայելապաղեստինյան հակամարտությունը, Եմենի պատերազմը, Սիրիայում պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք հանդիսացող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առկայությունը: Նշվում է, որ Եվրոպայում ևս ռազմականացվածության մակարդակը բարձր է՝ կապված Ուկրաինայի հակամարտության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքի հետ, որի պատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Զեկույցում ասվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը, պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, մեծ ռեսուրսներ են ներդնում երկրների զինված ուժերն ընդլայնելու և արդիականացնելու համար:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47