«Նախագահ Թրամփը ուղարկում է անձամբ Ձեզ և նաև Հայաստանի ժողովրդին իր բարևները։ Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը իրար հետ շատ մեծ բանի են հասել, խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղությունը անցյալում չի կերտվում, խաղաղությունը կերտվում է ապագայում, և քանի որ վարչապետը այսպիսի մեծ առաջընթաց է ունեցել ինձ հետ, նախագահի հետ աշխատելով, մենք ոչ միայն խաղաղություն ենք Հայաստանիասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Ես հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերության համար։ ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց, ինչը նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք՝ ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների համար, այլ նաև Հայաստանի։ Հպարտ ենք հայտարարել, որ մեր պետությունները ավարտել են միջուկային էներգիայի ոլորտում քննարկումները։ Երբ այն արդեն ուժի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար։ Էներգետիկ կայունության, անվտանգության համար փոխշահավետ իրավիճակ է ինչպես Հայաստանի, այնպես էլ իմ երկրի համար, և ստեղծվելու են շատ աշխատատեղեր։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան»,-ասաց Վենսը։ Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն ոչ թե ուզում է խաղաղություն կերտել, այլ ցանկանում է, որ այդ խաղաղությունը գոյատևի։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նաև տեղեկացրել է, որ 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք են հաստատել Հայաստանի համար։
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02