Ուրբաթօրյա նամազից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մզկիթի մոտ պատասխանել է լրագրողների հարցերին: Դրանցից մեկն առնչվել է հյուսիսիրաքյան քրդական ինքնավարությունում սեպտեմբերի 25-ին ծրագրվող անկախության հանրաքվեին: Յըլդըրըմը տեղեկացրել է, որ ինքը նախազգուշացում է արել քրդական ինքնավարության ղեկավարին՝ Մասուդ Բարզանիին:
«Պարոն Բարզանիին բարեկամաբար կոչ ենք անում, քանի դեռ ժամանակ կա, ետ կանգնել այդ սխալ քայլից: Առանց այդ էլ տարածաշրջանում բազում խնդիրներ կան, եղածներին նորերը մի ավելացրեք: Առհասարակ պիտի ասեմ, որ Թուրքիան դեմ է Իրաքի տարածքային ամբողջականությունը խաթարող որևէ գործողության»,- նշել է թուրքական կառավարության ղեկավարը:
Նա նաև հիշեցրել է, որ այդ հանրաքվեին դեմ են արտահայտվել Իրանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու աշխարհի շատ երկրներ: Ըստ Յըլդըրըմի՝ շուտով խնդրին կմիջամտի ՄԱԿ-ը:
Իսկ իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը, գումարելով արտահերթ նիստ, 8 ձայնի առավելությամբ քվեարկել և վերահաստատել է հանրաքվեի անցկացումը: Բարզանին էլ հայտարարել է, որ իրենց նպատակը ոչ թե հանրաքվեն է, այլ անկախությունը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02