ARM | RUS |

Գյումրիում «ԳԱԶ-3110»-ը վրաերթի է ենթարկել հարս ու սկեսուրի, սկեսուրը մահացել է, հարսը ծանր վնասվածքներ ստացել

17.09.17 | 18:48

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ֆերդինանդ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Դեպքի պահին Ֆերդինանդը 23 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրված երկու հետիոտնի վրաերթի ենթարկելու, մեկին անզգուշաբար՝ մահ, մյուսին՝ ծանր վնասվածքներ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Ֆերդինանդ Գ.-ն իր վարած «ԳԱԶ-3110» մեքենայով Գյումրիի Տիգրան Մեծ փողոցով ընթացել է դեպի կայարանամերձ հրապարակ:

Տիգրան Մեծ փողոցի 8-րդ շենքի դիմաց նա խախտել է ՃԵԿ համապատասխան կետերի պահանջները, ավտոմեքենան վարել է 49,3 կմ/ժ արագությամբ ու վրաերթի է ենթարկել հետիոտներ Կարինե Ն.-ին ու Անահիտ Գ.-ին: Վրաերթի հետևանքով Կարինեն մահացել է, իսկ Անահիտի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Անահիտն ու Կարինեն հարս ու սկեսուր էին: Վրաերթը կատարվել է Կարինեի ամուսնու՝ Անահիտի սկեսրայրի աչքի առաջ…

Դատարանում ամբաստանյալ Ֆերդինանդ Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքը:

Ֆերդինանդը հայտնել է, որ ամուսնացած է, ունի մեկ մանկահասակ երեխա: Աշխատանք չի ունեցել, ընտանեկան հոգսերը հոգացել է իրեն պատկանող «ԳԱԶ-3110»-ը որպես տաքսի վարելով:

Դեպքի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ն անց 30-ից 19-նն ընկած ժամանակահատվածում Գյումրիի Տիգրան Մեծ փողոցում՝ «Բասեն» խանութի մոտակայքում վրաերթի է ենթարկել երկու կանանց: Զղջացել է կատարածի համար:

Ըստ Ֆերդինանդի նախաքննական ցուցմունքի՝ նա եղբոր ու երկու ընկերների հետ իր վարած մեքենայով երթևեկել է Գյումրիի Սայաթ-Նովա փողոցով: Ցանկացել է ընկերներին տանել «Բարաքներ» կոչվող թաղամասը:

Իրենք սթափ էին: Արդեն մթնել էր, ինքը մեքենան վարել է մոտակա լույսերը վառած վիճակում:

Սայաթ-Նովայից թեքվել է դեպի Տիգրան Մեծ փողոց: Մեքենան վարել է մայթեզրից մոտ 3 մետր հեռավորությամբ:

«Բասեն» խանութի դիմացի հատվածում ճանապարհը սառած էր: Ինքը մեքենան վարել է 40-50 կմ/ժ արագությամբ: Երբ «Բասեն» խանութն անցել է, իր երթևեկելի գոտում՝ 4-5 մետր հեռավորության վրա, պատահական նկատել է մեկ մարդու: Ինքը հա՛մ արգելակել է, հա՛մ էլ մեքենան թեքել է դեպի աջ, որ խուսափի այդ մարդուն վրաերթի ենթարկելուց:

Երբ արգելակել է, մեքենան սահելով գնացել է առաջ ու ձախ մասով հարվածել է այդ մարդուն: Վրաերթից հետո մեքենան անցել է կես մետրից մինչև մեկ մետր ու կանգ է առել:

Բոլորն իջել են մեքենայից: Ինքը տեսել է, որ մեքենայի ձախ կողմում՝ մեքենայի մեջտեղի մասից մոտ կես մետր հեռավորության վրա ընկած են մի կին ու մի աղջիկ: Ինքն օգնություն է կանչել: Մոտեցել է այնտեղ կանգնած «ԲՄՎ»-ի վարորդը, ում ինքը չի ճանաչել, և ով վրաերթի ենթարկվածների հարազատն էր:

Իր եղբայրը վրաերթի ենթարկված աղջկան դրել է այդ մարդու մեքենայի մեջ, իսկ կնոջը դրել են իր մեքենայի մեջ: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Ինքը վրաերթից առաջ իր երթևեկելի գոտում նկատել է մեկ հետիոտնի, բայց երբ իջել է մեքենայից, տեսել է, որ վրաերթի են ենթարկվել երկու կին:

Ըստ Ֆերդինանդի՝ վրաերթի ժամանակ փողոցի լույսերը միացված չեն եղել: Վրաերթին նախորդող պահին համընթաց երթևեկող մեքենա չի եղել, եղել է հանդիպակաց ընթացող մեքենա, որի լույսերի տակ էլ տեսել է հետիոտնին՝ իր ճանապարհին: Այդ մեքենայի լույսերից ինքը մի պահ շլացել է: Թեթև սեղմել է արգելակը ու նորից ընթացել է 40-50 կմ/ժ արագությամբ:

Երբ տեսել է հետիոտնին, չի հասկացել՝ նա կանգնա՞ծ է, թե՞ քայլում է: Հետիոտները փողոցը հատում էին ձախից աջ: Նրանց վրաերթի է ենթարկել արգելակած վիճակում, բայց մեքենան միանգամից կանգ չի առել: Ինքը հետիոտնին տեսնելով՝ ձայնային ազդանշան չի տվել… Իր մեքենան սարքին վիճակում էր…

Վրաերթից հետո կոտրվել է իր մեքենայի առջևի ձախ կողմի լուսարձակիչը ու ձախ կողմի դռան հայելին…

Տուժող Անահիտ Գ.-ն հայտնել է, որ իր հետ կատարված դեպքը չի հիշում, իրեն պատմել են հարազատները: Ինքն աշխատանքից հետո տուն էր վերադառնում…

Տուժողի իրավահաջորդը՝ մահացած Կարինեի ամուսինն ու ծանր վնասվածքներ ստացած Անահիտի սկեսրայրը հայտնել է, որ դեպքի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ի սահմաններում կնոջ՝ Կարինեի հետ դիմավորել է բանկում աշխատանքը վերջացրած հարսին՝ Անահիտին:

Իր մեքենայով գնացել են Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Բասեն» խանութ: Կինն ու հարսը ցանկանում էին գնումներ կատարել:

Ինքը մեքենան կանգնեցրել է «2×2» սրճարանի դիմաց: Կինն ու հարսն իջել են մեքենայից, գնացել են խանութ: Ինքն էլ է իջել ու վարորդի դռան մոտ կանգնած՝ սպասել է նրանց:

Քիչ անց Կարինեն ու Անահիտը դուրս են եկել «Բասենից» և հանգիստ քայլերով անցել են փողոցը: Երբ նրանք իր մեքենայից գտնվում էին մեկ մեքենա լայնությամբ հեռավորության վրա, դեպի կայարանամերձ հրապարակ տանող երթևեկելի գոտիով ընթացող սև «ԳԱԶ-3110» է հայտնվել՝ մոտ 50 կմ/ժ արագությամբ: Նա իր աչքի առաջ վրաերթի է ենթարկել կնոջն ու հարսին:

Մեքենան Անահիտին շպրտել է դեպի ձախ ու անցել է՝ իր հետ տանելով Կարինեին… Այդպես անցել է 3-4 մետր ու կանգ է առել:

Այդ մեքենան ձայնային ազդանշան չի տվել…

Երբ մեքենան կանգ է առել, իջել է վարորդը, ով շատ վախեցած էր: Ինքն այդ վարորդի հետ կնոջը դրել է նրա մեքենայի մեջ, իսկ հարսին դրել են իր մեքենան: Տարել են հիվանդանոց: Այդ վարորդին ինքը նախկինում չի ճանաչել…

Հիվանդանոցում կինը մահացել է, իսկ հարսին տեղափոխել են Երևան՝ Էրեբունու հիվանդանոց, որտեղ նա բուժվել է:

Կնոջ հետ կապված արարողությունների ժամանակ ինքը ծախսել է 1 միլիոն 500 հազար դրամ…

Դեպքի վայրում վրաերթից հետո թափված էին ապակու կտորտանք ու կոնֆետներ, որ տուժողներն էին գնել խանութից…

Դատարանը Ֆերդինանդ Գ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով ու դատապարտել է 2 տարի ազատազրկման՝ 1 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Պատժի սկիզբը կհաշվվի Ֆերդինանդին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե ներկայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Ֆերդինանդ Գ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես մահացած Կարինեի հուղարկավորության ծախսերի հատուցում, իսկ հօգուտ տուժող Անահիտի կբռնագանձվի 1 միլիոն 141 հազար 800 դրամ՝ որպես բուժման ծախսերի հատուցում: Անահիտի ներկայացրած քաղհայցի մնացած մասը թողնվել է առանց քննության:

Ֆերդինանդ Գ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 67 հազար 200 դրամ՝ որպես դատական ծախսի՝ կատարված փորձաքննության արժեքի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ միջնորդելով իր երիտասարդ պաշտպանյալին իրական ազատազրկման չդատապարտել, կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան:

Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանը ներկայացրեց բողոքը: Դեռևս ազատության մեջ գտնվող ամբաստանյալը միացավ իր պաշտպանին:

Դատարանը հարցրեց տուժողի և տուժողի իրավահաջորդի վնասների հատուցման մասին: Ֆերդինանդը կցկտուր ասաց, թե տուժողի իրավահաջորդն առաջին ատյանի դատաքննության ժամանակ իրենից գումար չի պահանջել, դատարանում ասել է՝ «ԱՊՊԱ-ն ինչ-որ բան տվել է»: Ըստ Ֆերդինանդի՝ տուժողի իրավահաջորդը ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չէ և իրենից գումար չի պահանջում:

Ինչ վերաբերում է տուժող Անահիտին, ապա վերջինս իր ներկայացուցչի հետ վերաքննիչ դատարան էր եկել, չնայած վերաքննիչ բողոք չէր ներկայացրել:

Ֆերդինանդ Գրիգորյանը կցկտուր արտաբերեց, որ իրենք գումար են առաջարկել տուժող Անահիտին, բայց նրա ընտանիքը գումարը չի վերցրել, ավելին է պահանջել:

Հստակություն մտցրեց տուժող Անահիտի ներկայացուցիչը՝ մայրը, ով ասաց, որ իրենց կանխիկ գումար չեն առաջարկել, այլ առաջարկել են պարտավորագիր՝ որ պարտավորվում են վճարել դատարանի որոշած գումարը: Պարտավորագիրը վերցնելուց իրենք հրաժարվել են:

Անահիտի մայրը զգացմունքային ելույթ ունեցավ՝ նշելով, որ վթարի պատճառով դստեր երջանկությունը փլուզվել է: Անահիտը երկու բարձրագույն կրթություն է ստացել, լավ մասնագետ է դարձել, աշխատել է Գյումրիի բանկերից մեկում, բացի այդ՝ ամուսնացել է սիրած տղայի հետ ու գտնվել է երջանկության գագաթնակետին: Իսկ Ֆերդինանդ Գրիգորյանի կողմից կատարված վրաերթը փլուզել է Անահիտի երջանկությունը: Նա կորցրել է առողջությունը: Մոտ քսան օր գտնվել է կոմայի մեջ, սկզբում հույսեր չեն տվել, թե նա կապաքինվի: Երբ ուշքի է եկել պարզվել է, որ ոչինչ չի հիշում: Նրա հիշողությունը վերականգնվել է աստիճանաբար, երկու ամիս Անահիտը գտնվել է հիվանդանոցում, բայց ներկայումս էլ ունի առողջական խնդիրներ, դրա վերաբերյալ առկա է բժշկական հանձնաժողովի եզրակացություն: Բացի այդ, դժբախտությունից հետո չի պահպանվել նաև Անահիտի նորաստեղծ ընտանիքը…

Դուստրն ու նրա սկեսուրը խանութից դուրս են եկել, փողոցը հատել են հետիոտնային անցումով: Մի մեքենա նրանց զիջել է: Հանկարծ որտեղից որտեղ՝ հայտնվել է ամբաստանյալի՝ արագ ընթացող մեքենան, ու կատարվել է ողբերգական վրաերթը…

Տուժող Անահիտի մայրն ասաց, որ դստեր բուժման ու ապաքինման գործընթացում իրենք մեծ ծախսեր են արել՝ ծախսել են բնակարան ձեռք բերելու համար իրենց ընտանիքին տրված գումարը՝ հրաժարվել են բնակարան գնելուց: Ֆերդինանդ Գրիգորյանից իրենք պահանջել են 7 միլիոն 300 հազար դրամ՝ որպես Անահիտի բուժման ու ապաքինման ծախսերի հատուցում: Քանի որ Անահիտի բուժման ընթացքում իրենց ընտանիքը գտնվել է սթրեսային վիճակում, իրենք չեն պահպանել բոլոր անդորրագրերը, և դատարանը իրենց պահանջը բավարարել է մասնակիորեն՝ 1 միլիոն 141 հազար 800 դրամի չափով: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության, և իրենք պատրաստվում են իրենց պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով: Անահիտը, առողջությունը կորցնելով, դեռևս անկարող է աշխատել իր մասնագիտությամբ, նա կորցրել է աշխատանքը…

Ֆերդինանդ Գրիգորյանի ընտանիքի կողմից իրենք ոչ մի դրամ փոխհատուցում չեն ստացել: Ահա թե ինչու՝ ինչպես տուժող Անահիտը, այնպես էլ նրա ներկայացուցիչը՝ մայրը, առարկեցին ամբաստանյալի շահերի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքի դեմ և պահանջեցին, որ Ֆերդինանդ Գրիգորյանն իրական պատիժ կրի, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն չկիրառվի:

Ստեղծված իրավիճակում, երբ առաջին ատյանի դատարանի դատական ակտից հետո ևս ամբաստանյալը չէր հատուցել տուժողին պատճառած վնասը, չէր հատուցել նաև տուժողի իրավահաջորդին պատճառած վնասը՝ պատճառաբանելով, որ մահացածի ամուսինը բավարարվել է ԱՊՊԱ-ի տվածով, վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ անփոփոխ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 2 տարի իրական ազատազրկումով և տրանսպոտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի զրկելով:

Պատժի սկիզբը կհաշվվի Ֆերդինանդ Գրիգորյանին փաստացի արգելանքի տակ վերցնելու պահից:


Բախվել են «Mercedes»-ն ու քաղաքապետարանում հաշվառված տրակտորը․ տրակտորի անվահեծը պոկվել ու շպրտվել է

Բախվել են «Mercedes»-ն ու քաղաքապետարանում հաշվառված տրակտորը․ տրակտորի անվահեծը պոկվել ու...

16:33

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Տեսանյութ)

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը...

16:27

Tech Week 2026-ը կկայանա Գորիսում․ Tech Week Vanadzor-ն ամփոփեց արդյունքները

Tech Week 2026-ը կկայանա Գորիսում․ Tech Week Vanadzor-ն ամփոփեց...

16:02

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգով

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային...

15:49

Ախր շատ երիտասարդ եք, խի՞ եք ձեզ այս վիճակում դնում. Գեղամ Մանուկյանը՝ գլխավոր դատախազին

Ախր շատ երիտասարդ եք, խի՞ եք ձեզ այս վիճակում դնում. Գեղամ Մանուկյանը՝ գլխավոր...

15:35

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հուլիսի 8-9-ը

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հուլիսի...

15:19

«Հայկական տետր». Լույս է տեսել Նատալյա Գառնիցի բանաստեղծությունների ժողովածուն

«Հայկական տետր». Լույս է տեսել Նատալյա Գառնիցի բանաստեղծությունների...

14:45

ՔՊ պատգամավորների ելույթների բովանդակությունն ուղղակի աբսուրդի աստիճանի է հասնում. Մինասյան

ՔՊ պատգամավորների ելույթների բովանդակությունն ուղղակի աբսուրդի աստիճանի է հասնում....

14:17

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա. Սուրենյան

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա....

13:38

Առաջ գոնե միայն Փաշինյանին էիք զեկուցում հիմա ամբողջ ՔՊ խմբակցությա՞նը, հա՞, այդքան ընկնե՞լ. Քրիստինե Վարդանյանը՝ Գլխավոր դատախազին

Առաջ գոնե միայն Փաշինյանին էիք զեկուցում հիմա ամբողջ ՔՊ խմբակցությա՞նը, հա՞, այդքան ընկնե՞լ....

13:16

Ես այս պահին աշխատանքի վայրում չեմ, բայց ձերբակալված էլ չեմ. Սոթքի վարչական ղեկավար. Aysor.am

Ես այս պահին աշխատանքի վայրում չեմ, բայց ձերբակալված էլ չեմ. Սոթքի վարչական ղեկավար....

13:12

Ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության և Սոթքի վարչական ղեկավարներին

Ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության և Սոթքի վարչական...

12:34

ԱԺ-ն քննարկում է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ԱԺ-ն քննարկում է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու...

11:45

Երբեք չեմ ընտրի Սարգիս Խանդանյանին, ով ուրացել է Արցախը․ նա ներկայացնում է ՔՊ-ն և ոչ՝ ՀՀ-ն․ Լիլիթ Գալստյան

Երբեք չեմ ընտրի Սարգիս Խանդանյանին, ով ուրացել է Արցախը․ նա ներկայացնում է ՔՊ-ն և ոչ՝ ՀՀ-ն․ Լիլիթ...

11:21

Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը հուլիսի 18-ին է

Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը հուլիսի 18-ին...

11:11

Ջրանջատում՝ Մալիշկայում

Ջրանջատում՝ Մալիշկայում

10:52

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

10:27

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու պլանները»․ Փաշինյան

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում,...

10:08

ԲՐԻԿՍ-ի առաջնորդները դատապարտում են Իրանի վրա հարձակումները

ԲՐԻԿՍ-ի առաջնորդները դատապարտում են Իրանի վրա...

09:48

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են...

09:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03