ՄԱԿ-ը և Իտալիայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչները կոչ են արել աշխարհի տարբեր երկրներում պատերազմների և հակամարտությունների մասնակիցներին զենքը վայր դնել օլիմպիական խաղերի ժամանակ. տեղեկացնում է Euronews-ը։ Կոչը հնչել է օլիմպիական աղերի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ և հիմնված է օլիմպիական զինադադարի հին հունական ավանդույթի վրա: Այն սկիզբ է առել մ.թ.ա. 8-րդ դարում և վերածնվել է 1994 թվականին Լիլեհամերում կայացած օլիմպիական խաղերում: «Էթիկական նկատառումներից ելնելով՝ մենք ուզում ենք բոլորին հիշեցնել, որ Օլիմպիական զինադադարը, պատերազմի այս սրբազան դադարեցումը, պետք է հարգվի։ Սա միշտ չէ, որ կարող է իրագործվել գործնականում։ Սակայն մեր ուղերձը հասնում է աշխարհի յուրաքանչյուր անկյուն։ Այնտեղ, ուր հնարավոր է, մենք պետք է ձգտենք ստեղծել խաղաղության համար գոնե մի փոքր տարածք»,- ասել է Աթենքի Միջազգային օլիմպիական զինադադարի կենտրոնի տնօրեն Կոնստանտինոս Ֆիլիսը։ Իտալիայի նախաձեռնությամբ՝ 2025 թվականի նոյեմբերի վերջին ընդունվեց օլիմպիական խաղերի ժամանակահատվածում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը։ Վերջին տասնամյակների ընթացքում խաղերը նպաստել են մի քանի կարևոր հրադադարների կնքմանը, այդ թվում՝ 1994 թվականին Սարաևոյի պաշարման դադարեցմանը և 2018 թվականին երկու Կորեաների միավորմանը միասնական դրոշի ներքո։
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02