Ամենասկզբից, երբ տեղի ունեցավ Լապշինի ձերբակալումը, մենք հայտարարեցինք, որ այդ գործողությունը չի կարող Ադրբեջանի համար ցանկալի հետևանք առաջացնել՝ իր առջև դրած նպատակների առումով. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ։
«Ուշագրավ է այն հանգամանքը, որ Լապշինի ազատազրկումից հետո դեպի Արցախ այցելությունների թիվն ավելացել է, Արցախի վերաբերյալ միջազգային հետաքրքրվածությունը՝ նույնպես։ Մենք տեսանք, որ Ադրբեջանն իրականում շատ նեղ նպատակների էլ չհասավ, քանի որ զարմանալի էր՝ ինչպես կարող էր անազատության մեջ գտնվող մարդը թուղթ ստորագրել և դա որպես հիմք ընդունվի»,-ասաց Մելիքյանը։
Հարցին, թե բլոգեր Լապշինն ասել է, որ փորձելու է դիմել Եվրոպական դատարաններ, մեր դերակատարումն ինչպե՞ս է լինելու, ինչ-որ քայլեր մենք պետք է անե՞նք՝ Արցախի ՄԻՊ-ը պատասխանեց, որ ճիշտ չի համարում, որ մենք չափազանց մեծ միջամտություն ունենանք այս հարցում․«Միևնույն ժամանակ, գտնում եմ, որ սա լրջագույն խախտում է մարդու իրավունքների, մասնավորապես, կոնվենցիայի 18-րդ հոդվածի, ըստ որի՝ պետությունն իր իրավունքը՝ սահմանափակումներ մտցնելու, չարաշահում է քաղաքական նպատակներով․ Լապշինի դեպքը դրա դասական օրինակն է։
Պետությունները կարող են սահմանափակել մարդու իրավունքները, դա իրավաչափ է, բայց դա չեն կարող անել քաղաքական նպատակով։ Լապշինի ձերբակալելու փաստն առաջին հերթին նրան չէր ուղղված, այլ դեպի Արցախ ազատ այցելությունները սահմանափակելուն, ինչին, ինչպես արդեն տեղեկացրին, Ադրբեջանը չհասավ»։
tert.am
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03