Գերմանական խոշորագույն «Axel Springer» մեդիա խումբը պատրաստվում է Թուրքիայում բողոքի լայնածավալ ակցիա անցկացնել:
«Էրմենիհաբեր»-ը գրում է՝ թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ միջոցառումն ուղղված է գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի և Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի մյուս քաղաքացիների կալանավորման դեմ:
«Axel Springer»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաթիաս Դյոփֆները նամակներ է ուղարկել գերմանական DAX ինդեքսը կազմող 30 ընկերությունների նախագահներին՝ թուրքական մեդիայում անցկացվելիք արշավին աջակցելու խնդրանքով:
Դյոփֆները մտադիր է իր կոչին կից հրապարակել գերմանական առաջատար արդյունաբերողների, բանկերի ու ապահովագրական ընկերությունների անուններն ու նախագահների ստորագրությունները:
«Axel Springer»-ի տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ իրենց նպատակը կալանավորված Դենիզ Յուջելի և մյուս գերմանացիների ազատ արձակումն է: Նա հավելել է, որ Յուջելը Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիներից ամենահայնին է, սակայն ակցիան միայն նրա պաշտպանության համար չէ. նպատակ կա ուշադրություն հրավիրել ընդհանրապես տիրող անբարենպաստ դրության վրա:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ բողոքի ակցիայի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակցության պատրաստակամություն հայտնի Դյոփֆներից նամակ ստացած ընկերությունների կեսից ավելին:
«Axel Springer»-ի ակցիայի հիմնական ուղերձը հետևյալն է. «Թուրքիայի համար, որի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, հիմնարար նշանակություն ունի իրավական պետության սկզբունքների, հիմնարար իրավունքների և մամուլի ազատության պահպանումը: Եթե այս ժողովրդավարական հիմքը թերի լինի, տնտեսությունը վնաս կկրի»:
Գերմանիայի արտգործնախարարության տվյալների համաձայն՝ այժմ Թուրքիայում կալանավորված է Գերմանիայի 54 քաղաքացի, որոնցից 11-ը՝ քաղաքական պատճառներով:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02