Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Օհանյանի գործի դատական քննությունը:
26-ամյա Նարեկ Օհանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբոր որդին է:
Նրան մեղադրանք էր առաջադրված Կապանում անչափահաս աղջնակին վրաերթի ենթարկելու և պատահարի վայրը լքելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 21-ին, ժամը 22-ն անց 10-ի սահմաններում Նարեկ Օհանյանը թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում վարել է «Լեքսուս GX 470» մակնիշի 55 CC 550 համարանիշով մեքենան: Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում Օհանյանը խախտել է ՃԵԿ համապատասխան կետերի և համապատասխան օրենքի պահանջները, մեքենան վարել է բնակավայրում տրանսպորտային միջոցների համար սահմանված առավելագույն արագությունը՝ 60 կմ/ժ գերազանցող արագությամբ, հատել է հոծ գիծը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ստեղծել է վթարային իրավիճակ ու վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի:
Երեխային պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, նա տեղում մահացել է:
Մեկ երեխայի հայր Նարեկ Օհանյանը աղջնակի վրաերթը կատարելուց հետո թողել է պատահարի վայրը, վրաերթի ենթարկված երեխային ու մեքենայով դիմել է փախուստի:
Պատահարի հաջորդ օրը Նարեկ Օհանյանը ձերբակալվել է:
Վրաերթի ենթարկված աղջնակը Շղարշիկի դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի էր:
Դատարանում Նարեկ Օհանյանն իրեն մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությաբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Տուժողի իրավահաջորդը ամբաստանյալի նկատմամբ բողոք, պահանջ առաջ չի քաշել ու չի առարկել գործն արագացված կարգով քննելու դեմ: Նա խնդրել է «ամբաստանյալի նկատմամբ ինչքան հնարավոր է մեղմ վարվել»:
Դատարանը հաշվի է առել, որ Նարեկ Օհանյանի խնամքին է 1 տարեկան 8 ամսական որդին:
Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է համարվել վրաերթը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Նարեկ Օհանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով:
Նարեկ Օհանյանը վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, 150 հազար դրամ տուգանքի և 3 տարով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հուլիսի 22-ից:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01