Մրցունակ դառնալու և զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն և երկարաժամկետ աճ մեր երկրի կենսունակությունը ապահովող բոլոր ոլորտներում: Այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Բարչապետի խոսքերով՝ մրցունակ դառնալու համար անհրաժեշտ է արդյունավետության շեշետակի բարձրացում բոլոր ոլորտներում, և այս ամենին հասնելու համար պետք են մտածելակերպ ու գործակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ:
«Այս ամենի իրականացմանն է ձեռնամոխծ եղել մեր թիմը և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչի մենք բոլորս միասին չենք կարող հաջողել»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ դարերի ընթացքում հայ ժողովուրդը մղել է պայքար և ուժերն է համախմբել հիմնականում այն պահին, երբ վտանգ է զգացել իր գոյության համար: «Մենք հպարտանում ենք այն փաստով, որ մեր ազգը ի տարբերություն այլ ազգերի՝ պահպանել է ինքնությունը և կարողացել է մշտապես զարգանալ և արարել:Մենք անցել են կռիվների, հալածանքների, ճնշումների, ցեղասպանության և բնաջնջման փորձերի միջով: Բոլոր դժվարությունների պարագայում մեր ազգը երբեք չի կորցրել ինքնասիրությունը, արժանապատվությունը, և չի հրաժարվել անկախ Հայաստան ունենալու երազանքից: Մեր այսօրվա դժվարություններն անհամեմատելի են այն դժվարությունների հետ, որի միջով անցել են մեր նախնիները: Արդյունքում՝ մենք այսօր կանք, ունենք մեր անկախ պետությունը: Սա գերահգույն արԺեք է»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Ըստ վարչապետի՝ ժամանակակից, արդյունավետ, տրամաբանական, զարգացող, պատմություն լավ ավանդույթների վրա հիմնված երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պարտավոր ենք համախմբվել: «Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչպես կարող ենք մասնակցել և ինչպես կարող ենք ծառայել այդ նպատակին: Մենք ինքերս պետք է հարց տանք, թե ինչու ուրիշները կարող են, իսկ մենք՝ ոչ, եւ մեզ պետք է թասբի գցենք: Համոզված եմ, որ այսօր բոլորիս նպատակն է հանդիսանում ազատ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան ունենալը և բոլոր նախապայմաններն ունենք դրա համար»,- նշեց Կարեն Կարապետյանը:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02