Զարմանում եմ, որ դեռ զարմանում եմ։ Օրեր առաջ <Հրապարակ> թերթի խմբագիր Արմինե Օհանյանը մեծ աղմուկ բարձրացրեց, որ սոցիալական ցանցում փակ խմբի անդամները <հանդգնել> են իրենց թերթից խոսել, ու նույնիսկ խմբի անդամներից մեկից կամ մի քանիսից առաջարկ է եղել՝ սեւ ցուցակ գցել թերթի լրագրողներին եւ միայն գրավոր հարցերին պատասխանել։ Ոչինչ, որ խմբագիրը հրապարակել էր մարդկանց փակ խմբի խոսքն ու զրույցը։ Ոչինչ, որ գրավոր հարցման պահանջը հիշատակվել էր զուտ նրա համար, որ լրագրողը բանավոր շփման ժամանակ ոտնատակ էր տվել լրագրողական էթիկայի նորմերը։ Այդ ամենը ոչինչ էր, կարեւորը ազատ խոսքի համընդհանուր սկզբունքն էր։ Ինչպիսի հարված դասականին։ Ամբողջ աղմուկի մեխը սեւ ցուցակն էր․ ինչպես կարելի է, 21-րդ դարում ժողովրդավարության հիմքերին որպիսի հարված։ Բանը հասել էր նրան, որ արդեն իրենց վճարած հարկերն էին հետ պահանջում։ Մի խոսքով, կարծես թե կարելի էր հասկանալ խմբագրի՝ ազատ խոսքի սկզբունքի համար կուրծք ծեծելու մոտեցումը։ Բայց այդ աղմուկ-աղաղակից ընդամենը մի քանի օր անց Արմինե Օհանյանը սոցիալական ցանցում մի գրառում էր արել, ինչի տակ փորձեցի շատ անմեղ մեկնաբանություն գրել, որի մեջ մի քանի իրավական ակտ էի մեջբերել։ Ազատ խոսքի ջատագովը նախ ջնջեց մեկնաբանությունս, հետո, որն առավել սարսափելի էր, ջնջեց իմ երկրորդ եւ երրորդ մեկնաբանությունները։ Բայց սարսափելին դեռ առջեւում էր։ Պարզվեց՝ ազատ, անկախ մամուլի պատասխանատուն, օգտվելով սոցիալական ցանցի տեխնիկական հնարավորությունից, ինձ սեւ ցուցակ գցեց։ Սեւ ցուցակ։ Ազատ խոսքն ու այլակարծությունը դրոշակ դարձրած, թերթի խբագրականում այդ սկզբունքները արդեն խմորեղենի բաղադրատոմսի վերածած խմբագիրը չհանդուրժեց իր կարծիքից տարբերվող կարծիք։ Նա սեւ ցուցակ գցեց գերատեսչության լրատվության պատասխանատուին, որի հետ պիտի պարբերաբար շփվեր։ Չնայած ճիշտ էլ արեց, ինչին է պետք լրատվականի պատասխանատուն, եթե նա իր թերթում զետեղում է նյութերը առանց ճշգրտման, առանց մյուս կողմի տեսակետը ճշտելու։ Եւ հետո, թերթի խմբագիրը ինչու պիտի շփվի շարքային խոսնակի կամ լրատվության վարչության պետի հետ։ Իրոք որ, շատ հաճախ մեր իրականության բացերից մեկը չինովնիկամոլությունն է։ Հիմա ինչ, զարմանա՞մ, թե հարկատուների հաշվին աշխատավարձ ստացողները դրանից էլ են զուրկ, հարգելի Արմինե Օհանյան։
Շարունակելի․․․
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02