Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 42 և 47 տարեկան երկու տղամարդիկ կատարում են բնակարանային գողություններ։
Տեղեկությունը ստուգվել է, հաստատվել և նախապատրաստական որոշակի գործողություններից հետո իրացվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։
Փետրվարի 27-ին՝ կեսգիշերից քիչ անց, հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Հրազդանի Չարենցի փողոցում տղամարդիկ ձերբակալվեցլ են և իրենց վարած «Ռենո» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել Կոտայքի մարզային վարչություն։ Հատուկ պահպանվող տարածքում մեքենան կնիքվել է։
Երկուսն էլ կազմված փաստաթղթերով ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդիկ խոստովանել են իրենց կատարած բնակարանային գողության 22 դրվագ։
Պարզվել են նաև գողոնը պահելու վայրերը, իսկ վերջին դրվագով Հրազդանի Մաքրավան թաղամասում գողացվածը հայտնաբերվել է «Ռենո» մակնիշի մեքենայում։
Պարզվել է, որ տղամարդիկ գողություններ են կատարել ոչ միայն Կոտայքի մարզում, մասնավորապես՝ Հրազդան քաղաքում, Չարենցավանում, Աղավնաձորում, Առինջում, այլև Գեղարքունիքում՝ Լճափ, Չկալովկա և Նորաշեն գյուղերում։ Տարել են կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր ու տարբեր գործիքներ, խմիչք և այլն։
Դատարանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02