Առանց Ցեղասպանությունը ճանաչելու՝ Թուրքիան երբեք ժողովրդավարական պետություն չի դառնա, ոչ էլ քրդական հարցը լուծում կստանա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում, քաղաքական և իրավական գործընթացները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
«Ցեղասպանության ճանաչման համար առավել լայն տեսլական պետք է ունենանք, միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է բացել սահմանները Հայաստանի հետ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք եւս տասնյակ տարիներ սպասել: Թուրքիան ներկայումս կրկին մութ ժամանակաշրջան է ապրում, 102 տարի առաջ մեծ ոճիր տեղի ունեցավ, եւ այն շարունակվում է այսօր, քանի որ յուրաքանչյուր ոճիր, որն անպատիժ է մնում, նոր ոճիր է առաջացնում: Ինքս շարունակելու եմ պայքարել Ցեղասպանույան ճանաչման համար»,- ասաց հայազգի պատգամավորը:
Կարո Փայլանի խոսքով, Թուրքիան այսօր հեռանում է ժողովրդավարությունից, հետընթաց է ապրում նաեւ ԵՄ-ի հետ հարաբերություններում: Նրա կարծիքով, Թուրքիայի նոր Սահմանադրության ընդունումը նույնպես նշանակում է՝ հեռացում ժողովրդավարությունից. «Ես այս մասին եմ հենց խորհրդարանում եմ խոսել, ասել եմ, որ մեծ սխալ է տեղի ունեցել: 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, ինքս խորհրդարանում ասել եմ՝ եթե երկրում ընդունվի նոր Սահմանադրություն, նույն աղետը կունենանք, այսօր հենց դրա ճանապարհին ենք: Թուրքիան 100 տարի անց էլ շարունակում է ոճիր գործել»:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01