ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հրավերով Հայաստանում է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։ Նախարարն ընդունել է գործընկերոջը՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Ավետիս Կիտանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ հանդիպումը լավ առիթ է զբոսաշրջության ոլորտի զարգացման և առաջմղման փորձով փոխանակվելու համար։
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։
Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշել է, որ բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ լիբանանցի զբոասշրջիկների կողմից, և Հայաստանը առկա է գրեթե բոլոր լիբանանյան տուրօպերատորների զբոասշրջային փաթեթներում. «Երկու ժողովուրդները իրար լավ ճանաչում են, և ոչ մի խոչընդոտ չկա զարգացնելու, մեծացնելու զբոսաշրջային այցելությունների թիվը գրագետ աշխատանքի արդյունքում»:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ 2017թ.-ին լիբանանցի զբոասշրջիկների թվի աճ է գրանցվել նոր ավիաչվերթի մեկնարկից հետո՝ շուրջ 58%, որը սակայն թվային առումով դեռ չի բավարարում։
Ավետիս Կիտանյանը և Սուրեն Կարայանը քննարկել են նաև Երևան-Բեյրութ ավիափոխադրումներին առնչվող հարցեր։
Սուրեն Կարայանը հետաքրքրվել է լիբանանցի զբոսաշրջիկների նախընտրություններով և հետաքրքրություններով՝ ճշգրտելու թիրախային միջոցառումների անցկացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են են կրոնական զբոսաշրջությամբ լիբանանցի զբոսաշրջիկներին ներգրավելու հեռանկարներին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ մարքեթինգային մի շարք միջոցառումներ մասնավոր հատվածի համար, փոխայցելությունների կազմակերպում, լրագրողական այցեր, road-show-ներ և այլն։
Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սուրեն Կարայանի առաջիկա այցը Լիբանան։
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02