ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ-ֆրանսիական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գործարարների հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել համագործակցության հնարավորություններին գինեգործության, կոնյակագործության և օրգանական գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ բացվող նոր հեռանկարներին: Ֆրանսիացի գործարարները նշել են, որ իրենց զարմացրել է այն հանգամանքը, թե որքան շատ որակյալ գինի արտադրողներ են հայտնվել շուկայում վերջին տասը տարիների ընթացքում:
«Աշխարհը միշտ փնտրում է նոր գինիներ, Հայաստանն ունի խաղողի երեք տեսակ, որոնք չեք գտնի այլ երկրներում, դրանք են Արենին, Ոսկեհատը և Խնդողնին: Մասնագետների գնահատմամբ՝ հայկական գինու զարգացման գրավականը հենց այդ սորտերի առաջմղումն է»,- նշել է նախարար Առաքելյանը` ընդգծելով, որ Գյուղատնտեսության նախարարությունը ստեղծել է Գինեգործության և խաղողագործության զարգացման հիմնադրամ, բացի այդ կան շատ սոմելյեներ, որոնք տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում տարածում են հայկական գինու բրենդը:
Անդրադառնալով կոնյակագործության ոլորտին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ եթե գինին զարգացման նոր փուլում է գտնվում, ապա հայկական կոնյակն ավելի կայացած շուկա ունի:
Նախարար Առաքելյանը նաև տեղեկացրել է հյուրերին, որ օրգանական գյուղատնտեսության ուղղությունը զարգացնելու նպատակով Հայաստանն ակտիվորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, քանի որ այն արտերկրի շուկայում, մասնավորապես Եվրոպայում այսօր մեծ պահանջարկ ունի և կարող է նպաստել փոքր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը` բարձր շահութաբերության շնորհիվ:
Ներկայացնելով պետական աջակցության ծրագրային փաթեթը, որը նպատակաուղղված է գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը` Իգնատի Առաքելյանն այս հարցում կարևորել է Ֆրանսիայի մասնագիտացված ընկերությունների փորձը` կոչ անելով համագործակցել և խորհրդատվական ծառայություններ տրամադրել մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգեգործության զարգացման գործում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման համակարգին, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանն առնչվող և մի շարք այլ հարցերի շուրջ:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02