Ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» պարբերականը ներկայացրել է 100 մեծագույն բիզնեսմենների պայծառ մտքերն ու ասացվածքները: Ցանկում ներառվել է նաև ամերիկահայ Լարի Գագոսյանի անունը։
Ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» պարբերականը, որը հայտնի է ֆինանսական աշխարհի բազմապիսի վարկանիշների հրապարակմամբ, մեկտեղել է մոլորակի վրա բնակվող 100 մեծագույն բիզնեսմենների պայծառ մտքերն ու ասացվածքները։ Ցուցակում ներառված են այնպիսի ականավոր գործարարներ, ինչպիսիք են Ուորեն Բաֆեթը, Բիլ Գեյթսը, Թեդ Թյորները: Այդ պատվավոր ցանկում իր տեղն է զբաղեցրել նաև ամերիկահայ հայտնի արտ-դիլեր, պատկերասրահների ցանցի հիմնադիր Լարի Գագոսյանը:
Գագոսյանը հիշել է մի դեպք հեռավոր 80-ականներից, որը նրան սովորեցրել է ըմբռնել մեծ գումարներ աշխատելու բարդությունը:
«Կա մի նկար, որը միլիարդատեր Սի Նյուհաուսը ցանկանում էր գնել՝ Ռոյ Լիխտեյնշտեյնի «Ալոհան»։ Արժեքը 1 միլիոն դոլար էր, իսկ այդ ժամանակ միայն եզակի նկարներ կային, որոնք այդքան թանկ արժեին: Ես ասացի`եկեք գրենք անդորրագիրը և գնենք: Սին, որը կրկնում եմ` միլիարդատեր է, ասաց. «Ոչ, ես 1 մլն դոլարի անդորրագիր չեմ գրելու, եկեք յուրաքանչյուր ամիս 100 հազար դոլար վճարենք 10 ամսվա ընթացքում»: Եվ երբ հարցրի նրան, թե ինչու, պատասխանեց. «Ես չեմ ուզում, որ նրանք մտածեն, թե այդ գումարը հեշտությամբ է տրվում»: Դա ինձ համար կարևոր դաս էր: Հատկապես այն բանից հետո, երբ «Ալոհան» այսօր արժե ավելին, քան 100 միլիոն դոլար»,- պատմել է Գագոսյանը:
Լարի Գագոսյանը հայտնի ամերիկահայ արտ-դիլեր է և գալերիստ։ Նրան է պատկանում Գագոսյան պատկերասրահների ցանցը, որը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է։
Ծնվել է հայկական ընտանիքում։ Ծնողները Կալիֆոռնիայի բնակիչներ են, հայրը՝ հաշվապահ, մայրը՝ հոլիվուդյան դերասանուհի։
Կարիերան սկսել է ալմա-մատերի պատերի տակ պլակատներ վաճառելով, իսկ 1978թ-ին բացել է սեփական պատկերասրահը՝ «Broxton Gallery»-ն: Մինչ այդ որպես վաճառող աշխատել է գրախանութում և երաժշտական խանութում, գանձապահ՝ սուպերմարկետում։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01