Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը եւ պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը մեկնելու են Բաքու: Նրանք մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է Արմեն Աշոտյանը:
«Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը վաղը՝ սեպտեմբերի 21-ին, կմեկնեն Բաքու՝ սեպտեմբերի 22-ին մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արեւելյան գործընկերության երկրներում կանանց առողջության եւ գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:
Միջոցառմանը մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»,-մասնավորապես, նշել է ԱԺ պատգամավորը:
Armtimes.com-ն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ թռիչքուղիով են հասնելու Բաքու, սակայն նա հավանաբար, անվտանգության որոշ հարցերով պայմանավորված՝ չցանկացավ մանրամասնել:
«Չեմ ուզում խոսել այդ մասին, երբ հասնենք Բաքու լրատվամիջոցներին կտեղեկացնենք: Դա հիմա քաղաքական օրակարգի հարց չէ»,- նշեց Արմեն Աշոտյանը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02