Վաղ առավոտից մինչ ուշ երեկո Երևան քաղաքի տարբեր հատվածների բնակելի շենքերի պատուհաններից, տարբեր հաստատությունների պատշգամբներից երևում էին հայակական գորգեր: Ինչպես տեղեկացնում են SPRING PR-ընկերությունից, տեղի է ունեցել «Հայկական գորգը ազգային հպարտությունն է» ֆլեշմոբ։ Այս յուօրինակ ձևաչափով ֆլեշմոբի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում:
Յուրաքանչյուր անձ, ով հայկական գորգ կամ ձեռագործ կարպետ ուներ, միացել է ֆլեշմոբին` իր պատուհանը կամ պատշգամբը զարդարելով հայկական գորգերով և կարպետներով:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է» ֆլեշմոբի՝ որպես զանգվածային միջոցառման նպատակն է՝ ազգային գորգի և գորգարվեստի արժևորումը, գորգագործության ավանդույթների պահպանման հիմնախնդրի բարձրաձայնումը, լայն հանրության իրազեկումը հայկական գորրգի ինքնատիպ մշակույթի առանձնահատկությունների վերաբերյալ։
Միջոցառման գաղափարի և իրականացման հեղինակն ու նախաձեռնողն է հայկական գորգի ազգային կենտրոնը՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Հայկական գորգի ազգային կենտրոնի նպատակն է յուրօրինակ ձևաչափով, ազգային ֆլեշմոբի միջոցով վերականգնել ազգային ավանդույթները, պահպանել հայկական ժառանգությունը, ինչպես նաև հայկական գորգը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին:
09:45
09:36
09:27
09:15
09:01
18:05
17:47
17:35
17:18
17:04
16:15
15:54
15:42
15:18
15:02
14:46
14:21
14:05
13:17
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02