Երևանի պետական համալսարանի ուսանող Սեթ Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Իմ հարցը ուղղված պարոն Փայլանին համացանցում բավականին լայն արձագանք գտավ և դարձել է լուրջ քննարկման թեմա: Ոմն բանիմաց ինտերնետային քաղաքագետները բացասական կերպ ընդունեցին իմ հարցը: Ես քաջ գիտակցում եմ, որ հարգարժան պարոն Փայլանը ի զորու չէր հստակ պատասխանել իմ հարցին, քանզի նա Թուրքիայի պատգամավոր է, և կառավարությանը պատասխան էր պահանջելու նրանից Թուրքիայի շահերից չբխող պատասխանից: Սակայն Գարոն ժառանգել է լուսահոգի Հրանթ Դինկի գործը: Նա գիտեր ինչ կյանք էր նրան սպասվելու, բայց միևնույնն չհրաժարվեց այդ ճանապարհից և սկսեց պայքարել, թեպետ միայնակ էր: Համարձակվեմ հարցնել, իսկ ի՞նչի համար եք պայքարում դուք: Ցեղասպանության խնդիրը ձեզ համար ուղղակի խնդի՞ր է, թե ավելի քան խնդիր: Ձեր պատճառով, հարգարժան քաղաքագետներ, ժամանակին մենք ներքաշվել ենք անիմաստ բանավեճի մեջ, որի հեղինակն է բնականաբար Թուրքիան: Պարզաբանեմ գրածս. մինչև 1965 թ հայերը թե սփյուռքում, թե Խորհրդային Հայաստանում դուրս էին գալիս փողոց բացականչելով «Հողերը», իսկ հիմա ի՞նչ: Պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ճանաչի ցեղասպանությունը: Բացի բարոյական հաղթանակից, մենք ի՞նչ ենք շահում: Ոչի՛նչ: Մենք ներքաշվել ենք անիմաստ բանավեճի դաշտ ի շնորհակալ ձեզ: Թուրքերը ընդունեցին մերժողական կեցվածք, և մենք միամտորեն ավելի քան 50 տարի պայքարում ենք մերժողականության դեմ: Արդյո՞ք մեր խնդիրը մերժողականությունն է: Ամբողջ աշխարհում չկա մի լուրջ քաղաքական գործիչ և պատմաբան, որը հերքում է հայոց ցեղասպանությունը: Այդ դեպքում ինչու՞ ենք մենք հարկադրում բոլորին ճանաչել եղած փաստը: Այս դեպքում մենք ոչ թե հարձակվողական քայլ ենք կատարում, այլ պատմության անցկերն ենք լրացնում: Իմ խորին համոզմամբ, սա խայտառակ դիվանագիտական պարտություն է: Պետք չէ՛ մոռանալ, որ մենք ոչ միայն ցեղասպանվել ենք, այլ նաև հայրենազրկվել: Հուսամ, իմ կարծիքը շատերն են կիսում: Շնորհակալություն»:
© shamshyan.com
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15