Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, հանդես գալով ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանում, անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրին: Կողմերի դիրքորոշումները կտրուկ տարբերվում էին:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ավելի քան 25 տարի Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի ավելի քան 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղը և մեր երկրի այլ 7 շրջաններ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկու երկրների մոտեցումները հակադրվում են նաև պատմական գնահատականների շուրջ: «Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները»,- հայտարարել է ՀՀ նախագահ Սարգսյանը: «Լեռնային Ղարաբաղը կազմում է Ադրբեջանի հնադարյան պատմական մասը»,- հայտարարել է Ալիևը: Երկու երկրների ղեկավարները մեղադրեցին միմյանց զանգվածային կոտորածների և էթնիկ զտումների մեջ, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերսկսման մեջ: «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը»,- ասել է Սարգսյանը: «Անցած ապրիլին Հայաստանը իրականացրեց մեկ այլ ռազմական հանցագործություն շփման գծում՝ հարձակման ենթարկելով մեր բնակավայրերը»,- հայտարարել է Ալիևը:
Երկու երկրների ղեկավարները հակամարտության կարգավորման տեսլականը ևս չի համընկնում: Տարբերեն նաև Հայաստանի և Ադրբեջանի խնդրի կարգավորման մոտեցումները: «Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով»: «Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջապես վերականգնվի»,- ասել է Ալիևը: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը լավատես չէ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հարցում:
«Երկու կողմից հռետորաբանությունը գնալով կոշտոնում է մեղմանալու փոխարեն»,- ասում է Ռիչարդ Կազլյարիչը: Վերլուծաբանի կարծիքով ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է կառուցողական գործունեություն ծավալել՝ չնայած քննադատության է ենթարկվում կողմերի կողմից: Ըստ նրա՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում ղեկավարության փոփոխությունը կարող է նոր շունչ հաղորդել կարգավորմանը, սակայն նա չի ակնկալում խոշոր առաջընթաց: «Ես չեմ ակնկալում, որ կարող ենք առաջընթաց գրանցել, սակայն ակնկալում եմ, որ ամերիկյան նոր համանախագահի և այս տարածաշրջանի հարցերով նոր ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի նշանակումները կարող են նոր լիցք հաղորդել կարգավորմանը»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:
operativ.am
09:35
09:17
09:01
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42