Վերջին տասնամյակի ընթացքում «Հայրենակիցներ» ծրագրով Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ մշտական բնակություն են հաստատել Ռուսաստանում։ Երկիր ժամանելուն պես վերաբնակչին 100 հազար ռուբլի են տրամադրում` նախնական հաստատվելու նպատակով։
Հայաստանի ավելի քան 42 հազար քաղաքացի վերջին 10 տարվա ընթացքում Ռուսաստան է տեղափոխվել, հայտնում է RТ–ն` հղում անելով ՌԴ ՆԳՆ–ի տվյալներին։ Այդ տվյալները վերաբերում են միայն այն անձանց, որոնք ներգրավված են «Հայրենակիցներ» ռուսական պետական ծրագրի մեջ։ Պետական ծրագիրը, որն աջակցում է արտասահմանում ապրող հայրենակիցների՝ Ռուսաստան տեղափոխվելուն, իրականացվում է 2007 թվականից։
Աղբյուրի տվյալների համաձայն` տասը տարվա ընթացքում Ռուսաստան են վերադարձել 584,9 հազար մարդ, այդ թվում` Ուկրաինայից (38,8%), Ղազախստանից (20,6%), Ուզբեկստանից (12,1%), Մոլդավիայից (8,5%), Հայաստանից (7,2%), Տաջիկստանից (5,8%) ու Ղրղըզստանից (2,9%)։
«Հայրենակիցներ» ծրագրին մասնակցելու համար նախկին ԽՍՀՄ քաղաքացիները պետք է ապացուցեն իրենց օրինական կարգավիճակն ու համապատասխանեն մի քանի պայմանի (ՌԴ քաղաքացիություն ունեցողները, ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցողները, ՌԴ քաղաքացիությունից զրկված միգրանտները, բոլոր երեք կատեգորիաների ուղիղ հետնորդները)։ Պայմաններին համապատասխանելու դեպքում մասնակցին առաջարկվում է թափուր աշխատատեղերից աշխատանք ընտրել Ռուսաստանի 65 սուբյեկտում, ուր իրականցվում է ծրագիրը, որից հետո նա կարող է տեղափոխվել։ Վերաբնակչին ու նրա ընտանիքի բոլոր անդամներին նախնական գումար է հատկացվում (մինչև 100 հազար ռուբլի), հոգում են տրանսպորտի ծախսը, երաշխավորում ունեցվածքի՝ մաքսատուրքից ազատ ներկրում։
Հայաստանում միգրացիայի հարցը բավականին սուր է, ինչի հետ կապված «Հայրենակիցներ» ծրագիրը քննադատության է ենթարկվել ։ Այսպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործող նախագահ Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում լինելու ժամանակ 2012 թվականին խիստ քննադատել էր այս ծրագիրը` հայտնելով, որ «Հայաստանն այս ծրագրի իրականացման համաձայնություն չի տվել» ու, որ հայկական կողմը հարցը բարձրացրել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում։
Հայաստանի միգրացիոն պետական ծառայության տվյալների համաձայն` անկախության տարիներին երկիրը լքել է 1 միլիոն 250 հազար մարդ, նույն ժամանակահատվածում բնակչությունը 3 միլիոն 574 հազար մարդուց կրճատվել է մինչև 2 միլիոն 981 հազարի։
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03