Այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ամփոփելով ԱԺ գարնանային նստաշրջանը՝ մեծ հաշվով խոսեց իրենց կուսակցության ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ ֆիզիկական վիճակի մասին, քանի որ, ինչպես բանախոսն ասաց, քաղաքական ուժերն ամեն օր են վնասվածքներ ստանում՝ իրենց ամենօրյա գործի մեջ, իսկ վերջին շրջանում արդեն իսկ քաղաքական մթնոլորտը մի փոքր ավելի լարված է դարձել, որոշ քաղաքական ուժեր գրեթե ամենօրյա նախընտրական շրջանի մեջ են:
Թե ինչով է ՀՅԴ-ին խանգարում այլ քաղաքական ուժերի նախապատրաստությունը, եթե նույն դաշնականերն արդեն իսկ խոստովանում են, որ ամբողջ ամառն իրենք էլ նվիրվելու են այդ կարևոր գործին, Աղվան Վարդանյանն առանձնապես չմանրամասնեց: Փոխարենը կրկին սևեռվեց մարմնական ու հոգեկան վնասվածքների թեմայի վրա, իսկ այն հարցին, թե ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը ստորագրելուց հետո ՀՅԴ-ն վնասվածք ստացե՞լ է, պատասխանեցեց. «Այո՛, ստացել ենք, բայց դա կապ չունի համաձայնագրի հետ»:
Ստացվում է, որ Դաշնակցությունն այս պահին վիրավորված է և գուցե նույնիսկ արյունահոսում է: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՅԴ-ական ընկերները իրենց փոքր ու մեծ վերքերի համար կոնկրետ մեղավորների անուններ չեն հնչեցնում, ապա սա ավելի շատ նմանվում է ինքնախեղման՝ սեփական առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելուն: Իսկ դա, ինչպես հայտնի է, համարվում է ծանր հանցագործություն և քրեորեն պատժվում է: Հիմա կամ Աղվան Վարդանյանն անզգուշաբար ինքնախոստովանություն է արել, կամ ՀՅԴ-ն հանիրավի զրպարտում է ինչ-որ մեկին՝ քողարկելու համար սեփական անգործությունն ու սիմուլյանտությունը:
Նյութի աղբյուր՝ shame.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47