Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի հարակից անտառային տարածքում, «Խոսրովի անտառ պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում , «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառային տարածքում ծագած հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերլուծության իրականացման նպատակն է՝ ստուգել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, հրդեհաշիջման ժամանակ նրանց գործողությունների ընթացքը, քննարկել հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման կազմակերպման հարցերը, ստուգել հրդեհաշիջման օպերատիվ պլանների և հրդեհաշիջման քարտերի համապատասխանությունը իրական հրդեհների պայմաններին, ինչպես նաև՝ պարզել վերոնշյալ կազմակերպությունների հակահրդեհային վիճակը, օպերատիվ մարտավարական առանձնահատկությունները, հրդեհի առաջացման և զարգացման հանգամանքները:
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացվել է հանձնաժողովի անդամների hերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ներկայացվել են ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
Խորհրդակցության մասնակիցներին հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ հրդեհների մարման ընթացքում հայտնաբերված թերությունների վերացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ՝ միջոցառումների պլան-ժամանակացույցում ընդգրկելու նպատակով:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01