« «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի և դրան հաջորդած հետմարման միջոցառումների 24 օրերը ոչ միայն բոլորի համար լուրջ դաս էր, այլ նաև ոլորտում ի հայտ բերեց հիմնարար բացեր»: ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի ժամանակ այս մասին նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարի խոսքով՝ հիմնական բացերից մեկը կապի միջոցների բացակայությունն էր և այդ մասին զեկուցվել է ՀՀ Նախագահի ու վարչապետի մոտ կայացած քննարկումների ընթացքում:
«ՀՀ Նախագահը հանձնարարել է Հայաստանի կապի օպերատորների հետ քննարկել և հարցին լուծում տալ, ինչին արձագանքել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և ներկայում այնպիսի կապի համակարգ է դիտարկվում, որով արգելոցում նվազագույն միջամտությամբ կապահովվի օդային կապ, ինչն իր հերթին կօգտագործվի ոչ միայն հրդեհների կանխարգելման, այլ նաև մոնիթորինգ իրականացնելու համար»,- նշել է Ա. Մինասյանը և տեղեկացրել, որ նախատեսվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացնել նաև կադրային և կառուցվածքային հիմնարար փոփոխություններ` լուծելու օպերատիվ արձագանքման, արագ գործողություններ իրականացնելու և պահպանության /24 ժամյա/ մակարդակը բարձրացնելու հարցերը:
Նախարարն առաջնային է համարել նաև տեխնիկական զինվածության հարցերի լուծումը, ինչի ուղղությամբ բանակցություններ են տարվում գործընկեր պետությունների և դոնոր կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով երկրում ունենալ հրդեհներին հակազդող տեխնիկապես հագեցած համակարգեր: Տեղեկացվել է նաև, որ սեպտեմբերի 19-ին բնապահպանական անդրսահմանային նախագծի մեկնարկը տալու նպատակով Վրաստան կատարած աշխատանքային այցի ժանմանակ դիտարկվել է նաև նման տարածաշրջանային կենտրոնի ձևավորման հեռանկարը:
Հայտնելով իր մտահոգությունը հրդեհի պատճառների հարցով` ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ ստացված արբանյակային լուսանկարները և ձեռք բերված փաստերը կփոխանցվեն քննչական կոմիտե` լիարժեք քննության համար: Միտումնավոր հրդեհման վարկածի հաստատման դեպքում մեղավորները պետք է խիստ պատժի ենթարկվեն, իսկ ոչ միտումնավոր մարդկային գործոնի հաստատման դեպքում պետք է պարզվեն պատճառները:
Ըստ Ա. Մինասյանի, մարդկային գործոնի հավանականությանը նպաստում է նաև արգելոցի կտրտված սահմանները, և այժմ խնդիր է դրված նոր կառավարման պլանով նաև այդ հարցը լուծել` «Խոսրովի անտառ» արգելոցում ներառելով նրա սահմաններ սեպաձև մտած տարածքները` նվազագույնը բուֆերային գոտիների և արգելավայրերի տեսքով:
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56