Արդեն 2 ժամից ավելի է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկոմ առաջացած փլուզման վայրում քաղաքացիների հետ որոնողական աշխատանքնեեր են կատարում` հայտնաբերոլու համար փլատակների տակ մանացած քաղաքացուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության թիվ 41 և 44 հերթապահ խմբերը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Գարրի Արմաղանյանի գլխավորությամբ: Աշխատանքները տեղում ղեկավարում է փրկարար ծառայության փոխգնդապետ Սարգիս Բիձյանը: Տեղում են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեր Երևան քաղաքի քննչական վարչության և Շենգավիթի քննչական բաժնի հերթապահ խմբերը` հատկապես կարևոր գարծերով ավագ քննիչ Նարեկ Մովսիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ փլատակների տակ հայտնվածը 30-35 տարեկան տղա է` անունը Էդգար, ով իր ընկերոջ հետ աշխատանքներ է կարելիս եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը: Ընկերը մի կերպ է փրկվել, սակայն չի կարողացել էդգարին փրկել, քանի որ փլուզումը վայրկյաններ է տևել: Օպերատիվորեն ժամանել է նաև դատական բժիշկը: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ Կամո Արեյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանը, Շենգավիթի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Մհեր Արզումանյանը: 21:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարներին հաջողվեց հայտնաբերել դին և վերամբարձ կռունկի միջոցով նախ ճոպաններով հեռացրեցին պանելները, որից հետո զգուշությամբ, որպեսզի դին չվնասվի, նրա վրայից հեռացրեցին հողաշերտը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01