Ընդհանրապես ցանկացած համաժողովում կոնկրետ արդյունք ակնկալելն անիմաստ է: «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսպիսի միտք է հնչեցրել՝ անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովից սպասվող ակնկալիքներին:
Ըստ նրա՝ համաժողովներին ամփոփվում են անցնող տարիների ձեռքբերումները և սեղանի վրա են դրվում տարբեր գաղափարներ, տարբեր մտքեր, տարբեր ծրագրեր, տարբեր հարցադրումներ, որոնք հետո պետք է կյանքի ուղեգիր ստանան:
«Այդտեղ՝ այդ 2000 հոգու հավաքման վայրում, հնարավոր չէ ասել՝ սա լուծեցինք: Դա այդպես չէ, որովհետև ցանկացած ծրագիր, եթե պետության մասնակցությամբ պետք է լինի, ուրեմն պետականորեն պետք է մշակվի և մասնակից դարձնի կառույցներին: Իսկ եթե պետք է սփյուռքահայերն այդ ծրագրերը մշակեն, իրականություն դարձնեն, դա նշանակում է՝ իրենք իրենց ծրագրերը համայնքում, համայնքային կառույցների հետ կիրականացնեն: Դա գլխավոր մոտեցումն է ցանկացած համաժողովի»,-ասել է նախարարը:
Նրա գնահատմամբ՝ համաժողովի ամենամեծ արդյունքն այն էր, որ կրկնապատկվել է մասնակիցների թիվը: Սա, ըստ Հրանուշ Հակոբյանի՝ վկայում է այն մասին, որ կա հետաքրքրություն հայրենիքի նկատմամբ:
«Հայաստան-Սփյուռք կապերը հզորացել և ուժեղացել են: Պետության կողմից՝ ի դեմ Սփյուռքի նախարարության, հրավերն ընդունվում է, և մարդիկ գալիս են մասնակցելու, նրանք կարիք ունեն երկրի առաջին դեմքի՝ նախագահի խոսքը լսելու, վարչապետին լսելու, ԱԺ նախագահին լսելու, սա ամենամեծ հարթակն է, որտեղ հնարավոր է այսպիսի մասշտաբներով հանդիպել երկրի ղեկավարությանը: Ինչպես նախագահն ասաց իր ելույթում՝ միմյանց շունչը զգալու»,-ասել է նախարարը։
Սփյուռքի նախարարի խոսքով՝ 71 երկրի ներկայացուցիչներ, օրինակ՝ Մալազիայի, Սինգապուրի կամ Սուդանի, հնարավորություն չէին ունենա ճանաչելու այդքան մարդկանց:
Նրանք մի դահլիճում կամ տարբեր դահլիճներում իրար հետ ծանոթանալու, բարեկամանալու, ընկերանալու, հետագայում տասնյակ ծրագրեր միմյանց հետ անելու հնարավորություն ունեցան:
«Այն վերտառությունը, որով մենք կոչել էինք համաժողովը՝ վստահություն, միասնականություն, պատասխանատվություն, կարծում եմ, ծառայեց իր նպատակին: Կար փոխադարձ վստահություն, եթե չլիներ՝ այդքան հաշտ, համերաշխ չէր անցնի մեր 16 նիստը, որտեղ ելույթ ունեցավ 102 հոգի, իսկ հարցադրումներ, առաջարկություններ արեց, քննարկմանը մասնակցեց 168 մարդ: Այսինքն՝ մոտ 300 հոգու խոսակցությունը կարող էր դառնալ մեծ բանավեճի առիթ, սակայն այնքան խելացի և ճիշտ էին հարցադրումները և ելույթները, որ որևէ առիթ չտվեց անվստահության»,-տեղեկացրել է Հրանուշ Հակոբյանը:
Համաժողովում քննարկումները ծավալվում էին 4 ուղղությամբ՝ տնտեսության, ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և հայապահպանության:
Նախարարի դիտարկմամբ՝ բոլոր սրահներն էլ ակտիվ էին: Սփյուռքի մի մեծ հատված մտահոգված է հայապահպանության խնդրով, նախապես Սփյուռքի նախարարությունը ճշտել էր, թե նրանցից ով որ ուղղության նիստերին ցանկություն ունի մասնակցելու: Չնայած դա ընթացքում կարող էր փոփոխվել, ինչ-որ զեկուցողի ուզեին լսել, մի սրահից մյուս սրահը տեղափոխվել:
«650 մարդ գրանցվել էր հայապահպանության խնդիրների քննարկմանը մասնակցելու համար: Շատ ակտիվություն կար անվտանգության և պաշտպանության խնդիրները քննարկելու և լսելու առումով: Տնտեսական հարցերը քննարկելուն մասնակցեց 322 հոգի»,-տեղեկացրել է Սփյուռքի նախարարը:
18:05
17:47
17:35
17:18
17:04
16:15
15:54
15:42
15:18
15:02
14:46
14:21
14:05
13:17
12:45
12:24
12:08
11:52
11:35
11:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03