Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքյան Քուրդիստանի տարածքը, որտեղ այսօր անցկացվում է անկախության վերաբերյալ հանրաքվե, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Միևնույն ժամանակ, Թուրքիայում լայնամասշտաբ բողոքի ցույցեր են ընթանում քրդական հանրաքվեի դեմ: Ազգայնական թևի ակտիվիստները փողոց են դուրս եկել մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Ադանայում, Բուրսայում և այլուր, գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհուրդն օրերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ պատժամիջոցների փաթեթ է ընդունել Իրաքյան Քուրդիստանի դեմ, որի մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ: Միևնույն ժամանակ, Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում թուրքական ԶՈւ-ի գտնվելու ժամկետը:
Թուրքիան դեռևս մեկ շաբաթ առաջ սկսել էր զորք ու զինտեխնիկա կուտակել Իրաքի հյուսիսային սահմանին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ռազմական միջամտության կդիմի Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեի կայացման դեպքում:
Հանրաքվեին մասնակցում է 5 մլն 200 հազ. ընտրող: Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը:



18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02