ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց իր ղեկավարած ոլորտի մեկ տարվա գործունեությունը` սկսելով հարկաբյուջետային քաղաքականությունից:
Նախարարը հիշեցրեց, որ պետությունը 2014-2015թթ.-ին գտնվել է ճգնաժամային իրավիճակում, և պարտքի ցուցանշը բարձրացել է 13 տոկոսային կետով, սակայն միջազգային հեղինակավոր ռեյտինգավորող կառույցները չեն փոխել իրենց դիրքորոշումը՝ այդ թվում նաև Արժույթի միջազգային հիմնադրամը:
«Իրականում եթե պարտքը երկու տարվա մեջ շարունակի իր վարքագիծը, բնականաբար և՛ միջազգային կառույցների և՛ օտարերկրյա ներդրողների կողմից արձագանքները կլինեն բացասական։ Բայց լավ տենդենցներ ունենք, գնահատվել է, որ 2018-20թթ.-ի հարկաբյուջետային քաղաքականությունը խելամիտ է և կայուն»,-ասաց նա:
Նախարարը դրական ցուցիչ համարեց նաև 2018-20թթ.-ի հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ միջազգային ներդրողների արձագանքը:
«Ներդրումներ կատարող տնտեսվարող սուբյեկտների քաղաքականությունը ևս դրական է»,-ասաց նա և նշեց, որ սանդղակին հետևելով՝ եկամտաբերությունը տոկոսադրույքներում նկատելի է:
Վարդան Արամյանը նշեց, որ եռամսյակը մեկ ներդրողների հետ աշխատանք են տանում, քաղաքականության ուղղությունների մասին տեղեկատվություն տալիս, և այստեղ էլ միջնաժամկետ ծրագրից հետո ազդակները դրական են:
Ներքին պարտքի շուկային անդրադառնալով՝ նախարարը ասաց, որ առաջին անգամ 30 տարի մարման ժամկետով պարտատոմսեր են թողարկվել՝ առանց տոկոսադրույքների բարձրացման, և սա կարևոր գործիք է ֆինանսական շուկայում կայունություն ապահովելու համար:
Վարդան Արամյանը հավելեց, թե այն պարտքի կառավարման ոլորտում էական ձեռքբերում է, քանի որ այն հնարավորություն է տալիս, որ տոկոսադրույքներն էապես նվազեն:
Նախարարը նշեց, որ ԿԲ-ի հետ համատեղ ծրագիր են իրականացրել, և տոկոսադրույքների նվազման ապահովման և առաջնային տեղաբաշխումները տեղափոխվել են բորսա:
Հարկային քաղաքականության անդրադառնալով՝ նախարարն ասաց, որ այսօր ունեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր շուրջ 46 երկրների հետ, և միասնական ձևով սահմանվում են ընդհանուր գործիքներ:
«Կարևոր է նաև ներդրումների տեսակետից՝ ներդրողները կոմֆորտ են զգում, որ գործիքները միատեսակ են գործում»,-ասաց նա և հավելեց, որ առաջիկա 5 տարիներին կրկնակի հարկման հետ կապված նոր համաձայնագրեր կստորագրվեն ։
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02