Բեյրութի «Կեմպինսկի Սամերլանդ» հյուրանոցի մեծ հանդիսասրահում սեպտեմբերի 23-ին Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, պետական նախարար Նիկոլաս Թուեյնին, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչները, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ վերապատվելի Փոլ Հայդոստյանը, տարբեր եկեղեցիներ ներկայացնող հոգևոր առաջնորդներ, Բեյրութում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Լիբանանի կառավարության ու խորհրդարանի ներկա և նախկին անդամներ, բանակի գեներալներ, Յունիֆիլի զինծառայողներ, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ, գործարարներ և բազմաթիվ այլ հյուրեր:
Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով ներկայացրեց վերջին 26 տարիներին անկախ Հայաստանի ձեռքբերումները և կառավարության՝ տարբեր ոլորտներում երկրի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը: Դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց անցած մեկ տարվա ընթացքում տնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ ուղղված կանխատեսելի և նպաստավոր ներդրումային միջավայրի ստեղծմանը, առավել լայն տնտեսական շուկաներ ազատ մուտք ապահովելուն:
ՀՀ արտաքին քաղաքականությանն իր անդրադարձում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և առկա հիմնախնդիրները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Դեսպանը նաև գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի և Լիբանանի միջև 1992թ. մարտի 4-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 25 տարիներ ի վեր զարգացող և ամրապնդվող հարաբերությունների փաստը և նախանշեց դրանց առավել խորացմանն ուղղված քայլերը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02