Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ծագումով թուրք 14 թեկնածու անցել է խորհրդարան: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, քվեների 20.5 տոկոսով Բունդեսթագ անցած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) կողմից պատգամավոր են դարձել թուրք թեկնածուներ Այդան Օզօղուզը, Մեթին Հաքվերդին, Մահմութ Օզդեմիրը, Ջանսել Քըզըլթեփեն, Գյուլիստան Յուքսելը, Էլվան Քորքմազը:
Ձայների 8.9 տոկոսը ստացած Կանաչների կուսակցությունից (Die Grüne) պատգամավոր են ընտրվել Ջեմ Օզդեմիրը, Դանյալ Բեյազը, Էքին Դելիգյոզը, Ջանան Բայրամը, Ֆիլիզ Փոլաթը:
Ձախերի կուսակցությունից (Die Linke) պատգամավոր են դարձել Էվրիմ Զոմմերը, Սևիմ Դաղդելենը և Գյոքայ Աքբուլութը:
Նախորդ՝ 2013թ. խորհրդարանական ընտրություններում Բունդեսթագի պատգամավոր էր դարձել թուրքական ծագմամբ 11 թեկնածու:
Նախորդ ընտրություններում հաղթանակ տարած Օզջան Մութլու (Dile Linke) և Ջեմիլե Յուսուֆը (CDU) այս անգամ բավարար ձայներ չեն ստացել: Ընտրություններում ընդհանուր առմամբ մասնակցում էր 92 թուրք թեկնածու:
Գերմանիայում թուրքերի կողմից հիմնված Գերմանական դեմոկրատական միություն (ADD) կուսակցությունը ընտրություններին մասնակցել է միայն Հյուսիսային Ռեն -Վեսթֆալիա նահանգում: Կուսակցությունը ստացել է 41.178 քվե:
Ընտրություններում հաղթանակ է տարել կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունների դաշինք (CDU/CSU), որը նախնական պաշտոնական տվյալների համաձայն ստացել է քվեների 33 տոկոսը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02