Թուրքիայի նախագահը հավանություն է տվել օրինագծին, որը կարող է քաղաքական կյանքից դուրս նետել եւ բանտ ուղարկել նրա ամենակոշտ քննադատներին, գրում է նորվեգական VG կայքը:
Թուրքական բանակը հարավ-արեւելքում պայքարում է ապստամբների դեմ, ԻԼԻՊ-ը Սիրիայի սահմանով հրթիռներ է արձակում, Անկարա եւ Ստամբուլ խոշոր քաղաքները բազմիցս գրոհի թիրախ են դարձել, իսկ թուրքական կառավարությունը ԵՄ-ի հետ սուր հակամարտության վիճակում է:
Բայց կա եւս մեկ թեմա, որն այժմ թիվ մեկն է քաղաքական բոլոր բանավեճերում. պատգամավորական անձեռնմխելիությունը:
Այս թեման առավելագույն ուշադրության է արժանացել երկրի սահմաններից դուրս, որովհետեւ արդեն երկու անգամ խորհրդարանում ձեռնամարտի պատճառ է դարձել: Այդ ամենը կարող է քաղաքական երկրաշարժ առաջացնել, որը գուցե փոխի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային եւ ազդի ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա:
Նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հավանություն է տվել օրինագծին, որը քրեական հետապնդման դեպքում խորհրդարանականներին զրկում է անձեռնմխելիությունից: Այժմ խորհրդարանի 152 տարբեր պատգամավորի դեմ ընդհանուր առմամբ 799 գործ է հարուցված:
Էրդողանն անձամբ խոշորագույն ընդդիմադիր կուսակցության` Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարողլուի դեմ հայց է ներկայացրել: Բայց համարվում է, որ նոր օրենքի թիրախը նախ եւ առաջ կդառնա քրդամետ Խաղաղության եւ ազատության կուսակցությունը (ԽԱԿ), հայտնում է Inosmi-ն:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02