Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ, 58-ամյա Գևորգ Կոշկերյանին զանգահարել են և պայմանավորվել հանդիպման մասին: Գ. Կոշկերյանը գնացել է հանդիպման, որտեղ եղել են 4-5 հոգի, ովքեր նստեցրել են նրան ավտոմեքենա, տարել ինչ-որ ավտոտնակ և դաժան ծեծի ենթարկել: Այդ ամենից հետո Գ. Կոշկերյանին տարել են իր բարեկամի տուն` Չարբախ, թողել այնտեղ, սակայն հարազատները չեն իմացել այդ մասին և մի քանի օր փնտրել են նրան: Չարբախում 3 օր մնալուց հետո նա գտնվել է և խոշտանգված, բազմաթիվ վնասվածքներով, ոստքերի վրա այրվածքներ հիշեցնող վերքերով, թևերի «մսերը պոկված», անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում կանչով ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցում Գ. Կոշկերյանը ենթարկվել է վիրահատության և 2 օր հետո վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել հիվանդասենյակ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գ.Կոշկերյանը ասում էր. «էրեբունու բժիշկները էն աշխարհից` մահվան դռնից ինձ հետ բերեցին, հետո իմացել եմ, որ վերքերիս մեջ անգամ որդեր են եղել ու բժիշկ Արտյոմ Իկիլիկյանը էրեբունու իր կոլեգաների հետ բարդ վիրահատություն կատարելով` նոր կյանք տվեց ինձ»:
Ֆոտոլրագրողի հարցին, թե կան տեղեկություններ, որ դուք եք ձեզ ինքնավնասել, Գ.Կոշկերյանը ասում էր, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Մի քանի հոգու գումար եմ պարտք եղել և, հավանաբար, իրենք էլ ինձ առևանգել են տվել ու փորձել սպանել: Մինչև այս պահը ոստիկանությունից ոչ մի արձագանք չկա և ոչ էլ դատաբժիշկ է ինձ նայել: Փրկվել եմ հարևանիս շնորհիվ, ով տեսնելով ինձ այս վիճակում` ահազանգել էր շտապօգնություն ու ժամանած բրիգադը ինձ մահամերձ վիճակում տեղափոխել է Էրեբունի հիվանդանոց, որտեղ էլ բժշիկները փրկեցին կյանքս»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բարդ վիրահատությունից առաջ հիվանդանոցում անգամ մի քանի աշխատակիցների ինքնազգացողությունը վատացել է, երբ վիրավորի մարմնի վնասված մասերում հայտնաբերել են որդեր:

20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47