Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Դիտակետ» ծրագիրը զորացրված զինծառայողների և պաշտպանության նախարարության միջև հետադարձ կապի կարևորագույն օղակ է, որն օգնելու է վեր հանել զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները՝ հնարավորություն տալով նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները։ Այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ այսօր «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ հանդիպմանը։
«Չափազանց կարևոր է, որ մեր քաղաքացիները վստահ լինեն, որ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում խնդիրները, որոնց իրենք հանդիպում են ծառայության ընթացքում, և զգան, որ հնարավորություն ունեն մեզ հետ հետադարձ կապով տալ գնահատական իրենց անցած ուղու»,- ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշել է Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է գործընթացի մասին հավաստի տեղեկատվություն տարածելու կարևորությունը՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։
«Այս ծրագիրը որևէ կապ չունի մոբիլիզացիոն գործունեության կամ լրացուցիչ ծառայության հեռանկարների հետ։ Սա ընդամենը հարցում է, որը միտված է ծառայություն անցած տղաների կարծիքն ամբողջականացնելուն, լիարժեք կարծիք ձևավորելուն, առկա կարծրատիպերի դեմ պայքարելուն, եղած խնդիրները շտկելուն։ Այսինքն՝ որևէ այլ նպատակ այս ծրագիրը չի հետապնդում։ Եվս մեկ անգամ պետք է ասեմ, որ իսպառ բացառված է հնարավորությունը որևէ մեկի պատասխաններն անձի հետ կապելու։ Հետևաբար, ուղղակի առիթն օգտագործելով, պետք է խնդրեմ մեր զորացրված զինծառայողներին լինել հնարավորինս փոխգործակցող այս ծրագրի հետ և տալ լիարժեք տեղեկատվություն՝ առկա խնդիրները բացահայտելու, լուծումներ փնտրելու համար,-նշել է Վիգեն Սարգսյանը։
Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի ընթացքի հետ կապված մանրամասներն ու նախնական դիտարկումները և վստահեցրել, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել պաշտպանության նախարարին և ներկայացրել իրենց առաջարկները՝ կապված «Դիտակետ» ծրագրի հետ։ Վիգեն Սարգսյանը, հանդիպմանը ներկա և ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավված զորացրված երկու երիտասարդներին խնդրել է ներկայացնել իրենց կարծիքը «Դիտակետի» վերաբերյալ, ինչին ի պատասխան նախկին զինծառայողները համոզմունք են հայտնել, որ ծրագիրը ևս մեկ, հրաշալի հնարավորություն է՝ զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները վեր հանելու համար։
Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը հաջողություն է մաղթել «Դիտակետի» անձնակազմին և պայմանավորվել ևս մեկ անգամ հանդիպել ծրագրի ավարտին։
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56