Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այց է կատարել երկրի արդյունաբերական և կրթական կենտրոններից մեկը հանդիսացող Օրեբրոյի նահանգ, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Օրեբրոյի նահանգապետ Մարիա Լարսոնի, Օրեբրոյի քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլյոմի և քաղաքապետ Քենեթ Նիլսոնի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
«ՀՀ դեսպանը վերստին շնորհակալություն հայտնեց Օրեբրոյի նահանգային և քաղաքային իշխանություններին Հայոց ցեղասպանության հուշակոթողի կանգնեցման համար, ինչը 2015թ. առաջին նման հուշարձանն էր Շվեդիայում՝ տեղադրված նահանգային և քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, ինչպես նաև Օրեբրոյի հայ համայնքի հանդեպ մշտական ուշադրության համար։
Ի շարունակություն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ քննարկվեցին Օրեբրոյի նահանգի և Օրեբրո քաղաքի՝ ՀՀ մարզային ու քաղաքային իշխանությունների հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման խնդիրները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը՝ մասնավորապես գյուղատնտեսության, բնապահպանության, էկոտուրիզմի, կանանց զբաղվածության ոլորտներում։
Զրուցակիցների խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի ներդրումային միջավայրը և դրա բարելավման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02