Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցել ամերիկյան հեռուստաաստղեր Մոնթել Ուիլյամսի և Դին Քեյնի նախաձեռնությամբ նկարահանված «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման, 1988-ին Ադրբեջանում հայերի դեմ իրականացված կոտորածների, 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի վրա իրականացրած հարձակումների, ինչպես նաև ցեղասպանության փաստի նկատմամբ Միացյալ Նահանգների ժխտողական դիրքորոշման մասին:
Ուիլյամսը և Քեյնը, ովքեր տարբեր հարցերի շուրջ ունեն տարբեր տեսակետներ, բացատրել են, թե ինչն է իրենց ստիպել այս նախաձեռնությունում հանդես գալ միասին՝ փորձելով ուշադրություն հրավիրել Հայոց ցեղասպանության խնդրի, միջազգային ճանաչման ու արդարության վրա: «Մոռացված կամ չճանաչված ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է, նոր ցեղասպանության սերմն է»,- բացատրել է Ուիլյամսը:
Քեյնը, ով 2017 թվականին այցելել էր Հայաստան, ապա նաև հրեաների համակենտրոնացման ճամբար Աուշվիցում՝ Լեհաստանում, ընդգծել է, որ Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների հետ կապված հարցեր են, որոնք երբեք չպետք է քաղաքականացվեն:
Ուիլյամսը և Քեյնը ԱՄՆ կոնգրեսում երկօրյա հանդիպումներ կունենան, որոնց կազմակերպիչը Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն է:
«Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հոկտեմբերի 6-ից:
Ֆիլմում խոսում են հայտնի դեմքեր, ինչպես WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ամերիկացի հայտնի իրավապաշտպան, Genocide Watch կազմակերպության հիմնադիր Գրեգորի Ստանտոնը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից, լրագրող Սիբել Էդմոնդսը, ինչպես նաև ցեղասպանության վերապրածներ:
«Կան շատ փաստեր, որոնք ապացուցում են, որ կատարվածը ցեղասպանություն էր: Հզոր տերությունները, ինչպիսինն է Միացյալ Նահանգները, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ողջ աշխարհով ագրեսիվ լոբբիստական գործունեություն է իրականացնում` համոզվելու, որ չկան հիշատակումներ Հայոց ցեղասպանության մասին»,- ֆիլմում պատմում է Ջուլիան Ասանժը:
«Հայերի դեմ իրականացվել են ոչնչացման ամենադաժան միջոցները»,- պատմում է հայտնի իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոնը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01