Խորհրդային Հայաստանի փլուզումից հետո, երբ նորանկախ Հայաստանն իր կայացման ճանապարհին, առաջին քայլերն էր կատարում, քչերը կհավատային, որ փլատակների տակ հայտնված Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը երբևէ կարող է վերականգնվել և դեռ ավելին, հասնել իր երբեմնի փառքին: Սակայն, երբ գործարանի ճակատագրով հետաքրքրվեց Գագիկ Ծառուկյանը, պարզ դարձավ, որ այդ բաղձալի ցանկությունը հնարավոր է իրականություն դարձնել: 2002 թվականից սկսած արդեն, վերակառուցված գործարանը սկսեց մեծ թափով գործել: Բազմաթիվ աշխատատեղեր, ազգային արտադրանք և արտահանում արտերկիր, սրանք այն հիմնական նախապայմաններն էին, որոնց իրագործումը առաջնային էր այդ տարիներին:
Ծառուկյանի գործունեությանը ծանոթ յուրաքանչյուրը վստահ էր, որ գործարանը նրա ղեկավարության ներքո ոչ միայն կվերադարձնի երբեմնի փառքը, դեռ մի բան էլ ավելի հեռուն կգնա: Նրա հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ, գործարանը հագեցվեց վերջին սերնդի, նոր սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ստանալ ցանկալի որակ, որը պահանջված է ողջ աշխարհում: Միջազգային շուկա դուրս գալու համար որակն ու արտաքին տեսքը չափազանց կարևոր գործոններ են հաջողության հասնելու համար, այդ իսկ պատճառով գործարանի մասնագետները ջանք ու եռանդ չեն խնայել կատարյալին հասնելու համար: Եվ այսօր, ամբողջ աշխարհում հայտնի հայկական կոնյակի գործարանի հիմնադրման 140 ամյակին մասնակցելու համար, աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են ժամանել բազմաթիվ գործընկերներ, որոնք հիացմունքով են խոսում արտադրանքի մասին և պատրաստակամություն են հայտնում հետագայում ևս ակտիվ համագործակցություն պահպանել գործարանի հետ:
Տոնական միջոցառումները մի քանի օր տևեցին, իսկ օտարերկրյա գործընկերները առիթ ունեցան անձամբ տեսնել և մասնակցել խաղող մթերելուց մինչև գինի ստանալու գործընթացին: Յուրահատուկ մոտեցում, երբ պատվիրատուն իր աչքով է տեսնում, թե իրականում ինչպիսի բարձրակարգ տեխնոլոգիաներով հարստացված գործարանի արտադրանք է գնում և իրացնում սեփական երկրում:
Տոնական միջոցառումներ շքեղ էին և բարձր մակարդակով կազմակերպված, իրադարձություն, որի մասին դեռ երկար կխոսեն այն մարդիկ, ովքեր կվերադառնան իրենց հայրենիք տպավորված հայկական հյուրընկալությամբ և հայկական կոնյակով:
Գործարանի 140 ամյակին նվիրված միջոցառումները ընդհանուր առմամբ մի քանի խնդիր լուծեցին՝ և կշատանա արտահանման ծավալները, և զբոսաշրջությունը կզարգանա, և հայկականի մասին ամբողջ աշխարհում կխոսեն:
Մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին և ուժ ու եռանդ մաղթում գործարանն այս կարգավիճակին հասցրած մարդուն՝ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նրա գործունեությունը ընդգրկող ցանկացած ոլորտ, ունենա նմանատիպ հաջողություններ, ինչպիսինն է հայկական կոնյակի ֆուրորն ամբողջ աշխարհում:
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15