Տավուշի մարզի Դովեղ գյուղնարևելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունիհարևան երկրի հետ: Չնայածանհրաժեշտությանը` սահմանապահ գյուղըտարիներ շարունակստիպվածէ եղել հարմարվել արտաքինլուսավորության համակարգիբացակայությանը:
Ներկայումս իրավիճակըփոխվել է. համայնքներիզարգացումը կարևորառաջնահերթություն համարող գործընկեր կառույցների ջանքերով խնդիրը լուծվել է:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, Դովեղումամբողջությամբ ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող նոր ենթակառուցվածք: Տեղակայվել է 73 LED լուսարձակ՝ լուսավորելով 2700 մ երկարությամբ տարածություն։
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը և համայնքի բնակիչները:
«Գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացումն առաջնահերթություն է: Հատկապես սահմանապահ գյուղերում դրանց կառուցումը կարևոր է մի քանի տեսանկյունից. գյուղն սկսում է համապատասխանել ժամանակի պահանջներին, բնակիչը փորձում է լավատեսորեն նայել վաղվա օրվան, գյուղի զարգացման հեռանկարին ու մնալ իր բնօրրանում և, որն ամենակարևորն է՝ լուծվում է մարդկանց անվտանգության հարցը: Իսկ մեզ՝ գործընկեր կառույցներիս համար, արձանագրվող ձեռքբերումներին զուգահեռ, ծրագիրն արժևորվում է նաև երկարաժամկետ արդյունքով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումն էականորեն կրճատում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:
Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաև ամբողջ գիշեր: Մեկ տարի առաջ, ի թիվս Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջևան գյուղերի, Դովեղը ընդգրկվել է Տավուշի մարզի ընդլայնված՝ Նոյեմբերյան համայնքի կազմում:
Դովեղում ապրում է 185 ընտանիք։ Բնակիչները հիմնականում զբաղվում են բուսաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02