Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին չի աջակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրաքյան Քուրդիստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարություններին, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Նախարարը նման քայլերը համարում է ոչ նպատակահարմար, ավելին՝ վտանգավոր: Նա հայտնել է, որ օրերս Թուրքիայի նախարարների խորհրդի հրավիրած հատուկ ժողովում նման պատժամիջոցների սահմանման մասին որոշում չի կայացվել, մոտ ապագայում առևտրատնտեսական կապերն Էրբիլի հետ չեն խզվի:
Զեյբեկչին հիշեցրել է նաև ռուս-թուրքական ճգնաժամի ու դրա հետևանքների մասին:
«Հիմա դուք կասեք՝ «Բա մեր Մոսուլի ու Քիրկուկի սրբազան դատը, ընկել ես առևտրի հետևից»: Ինձ համար առաջնայինն առևտուրն է: Տարեկան 8-9 միլիարդ առևտրաշրջանառությունից ենք այստեղ խոսում», - ասել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երբ իրենք սկսեն կիրառել նախատեսված պատժամիջոցներն Իրաքյան Քուրդիստանի դեմ՝ սովի կմատնեն ամբողջ ժողովրդին, և այդ դեպքում քրդերին չի օգնի անգամ Իսրայելը:
«Նրանք անգամ ուտելու բան չեն գտնելու այդ ժամանակ: Տեսնենք՝ Իսրայելն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով է նրանց ինչ-որ բան ուղարկելու», - ասել է Էրդողանը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02