Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 28-ին նախագահական նստավայրում կհյուրընկալի աշխատանքային այցով Անկարա մեկնող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Պուտինի պատվին տրվելիք ընթրիքի ընթացքում 2 նախագահների օրակարգի գլխավոր թեմաներն են լինելու Իրաքի Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն, Իրաքի ապագայի ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված խնդիրները:
Տարածաշրջանային խնդիրներից բացի կարևոր թեմաների շարքում է լինելու Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ 2 երկրների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան Ռուսաստանից գնելու է 4 միավոր S-400 համակարգ: Դրանցից առաջին 2-ը Թուրքիային կմատակարարվի 2019-ին, իսկ մյուս 2-ը Թուրքիան և Ռուսաստանը կարտադրեն համատեղ:
Նախագահների հանդիպման օրակարգում լինելու է նաև «Թուրքական հոսք» գազամուղի և «Աքքույու ատոմակայանի» կառուցման հետ կապված հարցեր:
Պուտին-Էրդողան վերջին հանդիպումը կայացել է 2017 թվականի հուլիսի 8-ին՝ Գերմանիայում տեղի ունեցած մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում: Մոտ 1 ժամ տևած հանդիպմանը նախագահները քննարկել էին Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02