«100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանության օրերին հայերին աջակցած 100 միսիոներներին: Սեպտեմբերի 27-ին կայացավ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Րէիսյանի գրքի շնորհանդեսը:
«Այս աշխատանքի միտքը ծնվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին: Կարող են լինել նաև մարդիկ, որոնք մեր աչքից վրիպել են: Ես փնտրել եմ և 180-ից ավելի միսիոներների անուններ եմ գտել: 100-ամյակի առիթով ընտրեցի նրանցից 100-ին և տրամադրեցի ՀՀ սփյուռքի նախարարությանը, որն այն վերածեց գրքի»,-ասաց Ժիրայր Րէիսյանը:
Հեղինակի խոսքով` այն մեծ ուսումնասիրություն չէ, այլ հիշեցման գիրք : Նրա կարծիքով` 100-ից յուրաքանչյուրի մասին կարելի է առանձին գիրք գրել:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի սկզբունքներից մեկը վերաբերում է հայ ժողովրդի երախտագիտությանն այն մարդկանց, որոնք ցեղասպանությունը ճանաչել կամ ժամանակին օգնության ձեռք են մեկնել: Այս գիրքը համախմբում է այն միսիոներներին, որոնք ժամանակին հայտնվել են մեր հայրենակիցների կողքին, զբաղվել որբերին հավաքելով, բժշկելով, հագուստ ու սնունդ մատակարարելով: Նրանք փրկել են շատ ու շատ հայերի, որոնց վերընձյուղման արդյունքում այսօր կա հայկական սփյուռքը»,-ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի խոսքով՝ հատկանշական է, որ գիրքը գրելիս հեղինակը գտնվել է պատերազմական գոտում՝ Սիրիայում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հալեպի թեմի առաջնորդ Շահեն արքեպիսկոպոս Սարգսյանը ողջունեց Ժիրայր Րեիսյանի նախաձեռնությունը: «Արտաքնապես փոքր ծավալում արձանագրված են բազմաթիվ մարդիկ, որոնց կբնութագրեմ երկու բառով` մարդասեր և հայասեր: Այսուհետ ինձ համար նրանք օտարազգիներ չեն»,-ասաց նա:
Ներկա էր նաև գրքի հերոսներից մեկի` միսիոներ Բոդիլ Կատարինե Բյորնի թոռ Յուսի Բյորնը:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02